Կոնգրեսի օրակարգում Ցեղասպանության բանաձևի ներմուծմանը պետդեպարտամենտը կարծես լուրջ դիմադրություն չէր ցուցաբերում, և, առհասարակ, բանաձևի շուրջ աղմուկը անհամեմատ ավելի փոքր էր, քան այն ժամանակ, երբ այդ բանաձևի ընդունումը կապվում էր հայ-թուրքական գործընթացի տապալումը պատժելու գաղափարի հետ: Այս մասին մեզ հետ զրույցում այսօր նշեց Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Նրա խոսքերով, բարեբախտաբար, գործընթացը կարծես մահացած է, հետևաբար բանաձևին այն նշանակությունը չի տրվում, ինչ տրվում էր նախորդ անգամ: Նա նաև Ցեղասպանության բանաձևի՝ օրակարգից դուրս մղումը միանշանակորեն չի կապում վիկիլիկսյան դեպքերի հետ՝ պատճառաբանելով, որ աշխարհի ողջ անցուդարձը չարժե կապել Wikileaks-ի հետ: Հակառակ դեպքում մի իրավիճակ է ստեղծվում, երբ փորձում են պոչը շնից առաջ գցել: