Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ երկու ավիակիրներ մտել են Հորմուզի նեղուց։ Այս մասին հայտարարել է Բահրեյնում բազավորված ԱՄՆ 5-րդ հրամանատարության պաշտոնական ներկայուցիչ, կապիտան Ռեբեկա Ռեբարիչը։
Վերջինիս խոսքերով՝ ամերիկյան այդ երկու ռազմանավերը Հորմուզի նեղուց են մտել Աֆղանստանում գտնվող ՆԱՏՕ-ի ուժերին օդային աջակցություն ցուցաբերելու համար։











































