1922թ. այս օրը խորհուրդների 1-ին համագումարում Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Բելոռուսիայի և Անդրկովկասի Դաշնության ((Անդրֆեդերացիա) խորհուրդների պատգամավորները ստորագրեցին ԽՍՀՄ-ի ստեղծման ակտը:
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը կազմավորվել է 1922 թվականի դեկտեմբերի 30-ին: Պաշտոնապես այն ինքնիշխան խորհրդային պետությունների միություն էր: Մայրաքաղաքը Մոսկվան էր: Հետագայում կազմավորվեցին նաև այլ պետություններ:
ԽՍՀՄ-ի կազմավորման հռչակագրի մեջ նշվում է, որ միությունը կառուցված է ազգերի ինքնորոշման սկզբունքով: Շեշտվում էր նաև, որ նրանցից յուրաքանչյուրն ունի իրավունք դուրս գալու ԽՍՀՄ-ի կազմից: Իրականում, սակայն, ԽՍՀՄ-ն ազգերի բռնի միավորում էր, ամեն բան որոշում էր իշխանության կենտրոնական մարմինները: