Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ,- հայտնում է Anadolu-ն:
Հանդիպմանը, որն անցել է փակ դռնելի հետևում, մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Կարևորվել են երկու երկրների միջև բարեկամական կապերը` հիմնված ռազմավարական գործընկերության վրա, և հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական համագործակցության հարցերը: