«Marca»-ի հաղորդմամբ, Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում իր թիմի ցուցադրած խաղից: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, կարծում եմ՝ նրանք իսկապես հաճույք ստացան մեր ցուցադրած խաղից: Ցավակցում եմ «Լևանտե»-ի ֆուտբոլիստներին, քանի որ միշտ շատ ծանր է նման հաշվով պարտվելը: Ես գոհ եմ թիմի վիճակագրությունից. 2010 թվականին մենք 25 խաղ ենք անցկացրել` 20 հաղթանակ ենք տոնել, 4 ոչ ոքի խաղացել և ընդամենը մեկ պարտություն ենք կրել: Դա աննախադեպ ռեկորդ է»: