ԱՐՄԵՆՊՐԵՍ-ի հաղորդմամբ, Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դեկտեմբերի 22-ին հրապարակել է հունվարի 15-ից 23-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ և Բալթյան երկրների համագործակցության գավաթի խաղարկության խաղացանկը:
Հիշեցնենք, որ մրցաշարում Հայաստանը կներկայացնի Երևանի «Միկա»-ն, որը նույն խմբում է ընդգրկվել ուզբեկական «Բունյոդկոր»-ի, ղազախական «Տոբոլ»-ի և լատվիական «Սկոնտո»-ի հետ: Առաջին տուրում Հայաստանի ներկայացուցիչը հունվարի 15-ին կհանդիպի Լատվիայի չեմպիոնի հետ, մեկ օր անց «Միկա»-ն կմրցի «Տոբոլ»-ի, իսկ հունվարի 18-ին` «Բունյոդկոր»-ի հետ: Այս երեք հանդիպումների արդյունքներով էլ կորոշվի` արդյոք «Միկա»-ն դուրս կգա՞ հաջորդ` 1/4 եզրափակիչ փուլ, թե՞ ոչ: