Երևանի «Հատիս»-ը բասկետբոլի Եվրոգավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում չկարողացավ հաղթահարել Մոսկվայի «Դինամո»-ի արգելքը: Եթե Երևանում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը կարողացավ փոքրիշատե դիմադրություն ցույց տալ ահեղ մրցակցին, ապա Մոսկվայում «Դինամո»-ն բոլոր առումներով գերազանցեց «Հատիս»-ին և ջախջախիչ պարտության մատնեց 94:63 հաշվով: Ավելորդ չէ նշել, որ «Հատիս»-ը փոխարինողների հետ կապված լուրջ խնդիրներ ուներ և հիմնականում հանդես եկավ 5 խաղացողով: Պատահական չէ, որ «Դինամո»-ն հենց չորրորդ խաղափուլում հաշվի տարբերությունը 12-ից հասցրեց 31-ի: