Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

Սերժ Սարգսյանը ոչնչացնում է իր ստեղծած համակարգը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը:


– Wikileaks-ի էֆեկտը նոյեմբերի վերջին մեծ աղմուկ առաջացրեց ողջ աշխարհում, ինչից անմասն չմնաց նաև Հայաստանը: Պարոն Բալանյան, Ձեր գնահատմամբ ի՞նչ էր Wikileaks-ը և ի՞նչ նպատակ էր այն հետապնդում: և կլինեն արդյո՞ք Հայաստանի վերաբերյալ նոր հրապարակումներ:


– Կեսկատակ մեկնաբանելով, թե ինչ է Wikileaks-ը, ասեմ, որ գալիք տարում Հոլիվուդում նկարված լավագույն ֆիլմը լինելու է հենց Wikileaks-ի մասին, որտեղ ինտերնացիոնալ հերոսները պայքարելու են համաշխարհային խարդավանքի դեմ և բացահայտելու են հզոր միջազգային կառույցների գործունեությունը: Մենք ականատես ենք դառնում մի երևույթի, երբ միջազգային քաղաքականության մեջ ստեղծվում է նոր որակի մի սուբյեկտ: Ես կարող եմ ասել, որ Wikileaks-ը արևմտյան «Ալ Ղաիդան է` ևս մի անհասկանալի կառույց, որը բոլորի կարծիքով դեմ է ԱՄՆ-ին, ինչին ես չեմ ուզում անդրադառնալ, սակայն իմ համար հստակ է, որ սա որոշակի ուժերի ձեռքում աշխատող մեքենա է: Որովհետև եթե մենք նայենք Wikileaks-ի զբաղեցրած տարածքները, պարզ կդառնա, որ դա միլիոնավոր դոլարների ծախսեր են և որևէ անհատ կամ էնտուզիաստ դրան ընդունակ չէ: Այն ուժը, որն ուղղորդում է Wikileaks-ին, այն պահին երբ հարկ համարի Հայաստանի մասին ինֆորմացիա տպելու, ապա կտպի: Սովորաբար դա տեղի էր ունենում ինչ-որ թերթի միջոցով որպես արտահոսք, կամ իր անունը չհայտնած դիվանագետի կարծիք, իսկ այսօր դրա փոխարեն ստեղծել են մի կառույց` Wikileaks և այսուհետ բոլոր մեղքերը գցելու են դրա վրա: Սակայն ամեն դեպքու, հենց խնդիր առաջանա, եթե ոչ Wikileaks-ով, ապա այլ ձևով հնարավոր կլինի ազդել Հայաստանի վրա` արտաքին քաղաքական խնդիրները, որոնք կարող է Հայաստանը առաջացնել Արևմուտքի համար, կարող են հանգուցալուծման գալ ինֆորմացիոն արտահոսքերի օգնությամբ:


– Այս կոնտեքստում կարելի՞ է ասել, որ ուրանի մաքսանենգությամբ, զենքի վաճառքով զբաղվող Հայաստանի քրեական իշխանություններին միջազգային հանրությունը ամեն պահ կարող է ինֆորմացիոն արտահոսքով ոչնչացնել, թե՞ իրենց դեռևս ձեռնատու է ի դեմս Հայաստանի ունենալ ոչ թե նորմալ, այլ քրեական պետություն:


– Առաջին շահագրգիռ կողմը Հայաստանը խելքի բերելու պետք է լինի Հայաստանի ժողովուրդը: Դրսի ուժերի համար ինչքան Հայաստանը խոցելի, ինչքան ավելի արատավորված իշխանություններ ունենա, այնքան ավելի կառավարելի կլինի: Այս իշխանությունները երկրի ներսում են կտրիճ, բայց դրսում նրանց լեզուները շատ կարճ է, քանզի հսկայական կոմպրոմատներ ունեն իրենց դեմ: Այդ իմաստով բոլորն էլ շահագրգռված են, որ այս իշխանությունները հենց այսպես էլ մնան: Ուրիշ հարց է, որ եթե զուտ կառավարման տեսակետից ավելի բարձր խնդիրներ դրվեն Հայաստանի վրա, այդ դեպքում նման իշխանությունն անկասկած այդ խնդիրներին լուծում չի կարող տալ և հնարավոր է միջոցներ ձեռք առնեն արդեն նոր իշխանություններ ձևավորելու ուղղությամբ: Ես կասկած չունեմ, որ ապագայում Հայաստանի վրա բավականին մեծ աշխարհաքաղաքական գործառույթներ են դրվելու, և այն, որ այս իշխանությունները այդ ֆունկցիաներն իրականացնելու համար բացարձակապես անընդունակ է, դրանում ևս համոզված եմ: Երկարաժամկետ հեռանկարում այս իշխանությունը, իհարկե, վերացվելու է, որովհետև այն խանգարում է ոչ միայն ներսում, այլ միայն դրսում: Այս իշխանությունն այսքան ժամանակ պահպանվել է միմիայն դրսի աջակցությամբ, սակայն գալու է մի պահ, որ դրսի ռեսուրսն էլ է սպառվելու այնպես, ինչպես սպառվեց ներսինը: Իսկ դրսի աջակցության բացակայության դեպքում այս վարչակարգը երերուն վիճակում է հայտնվելու: Դեռ այս պահին նման քայլեր ես չեմ տեսնում, սակայն չեմ զարմանա, որ առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում արմատական փոփոխություններ լինեն, միգուցե այժմ էլ թաքուն նման քայլեր իրականացվում են:


– Իսկ որո՞նք են լինելու Ձեր նշած աշխարհաքաղաքական գործառույթները, որոնք կդրվեն Հայաստանի վրա: Կարելի՞ է մտածել, որ Աստանայում ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ վերջնական լուծման չհանգելով միջազգային հանրությունը այլևս հույս չի կապի այս իշխանությունների հետ:


– Ես չէի էլ կարծում, որ Աստանայում որևէ բան կստորագրվի: Միացյալ Նահանգները ևս հստակ արտահայտել էր, որ Աստանայում որևէ բան չի ստորագրվի, ավելին` հենց ԱՄՆ-ը Աստանայից առաջ և Աստանայի գագաթաժողովի ժամանակ փրկեց Սերժ Սարգսյանին և Հայաստանին: Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ չի թույլատրվում ամբողջ պրոբլեմի կոնտեքստից մեկը հանել և փորձել դա լուծել: Դա ուղղակի մեսիջ էր Ռուսաստանին, որը փորձում էր խաղաղապահ ուժեր մտցնել ԼՂ, մի քանի հայկական շրջաններ վերդարձնել Ադրբեջանին, որպեսզի իր դիրքերը ամրապնդեր: Հենց Քլինթոնի լայն մեջքի հետևում Սերժ Սարգսյանը ագրեսիվ ելույթ ունեցավ: Այս պահին ես վստահ եմ, որ Միացյալ Նահանգները Ղարաբաղի հարցում կանգնացրեց ոչ հայանպաստ այն գործընթացը, որը սկսել էր Ռուսաստանը: ռուսաստանի երազանքն է ռուսական զորքը տեղաբաշխել ԼՂ-ում և վերադառնալ 1921թ. կարգավիճակին, որպեսզի վերահսկեն և՛ Երևանը, և՛ Բաքուն: Ռուսների ունեցած միակ սխեման Ղարաբաղը Ադրբեջանին տալն է, պետք է հասկանալ, որ այդ իմաստով ռուսները մեր դաշնակիցը չեն:


– Պարոն Բալանյան, ինչու եք համոզված, որ Հայաստանի իշխանությունների արտաքին ռեսուրսները սպառվել են, ի՞նչ է այս իշխանություններն այլևս սակարկելու տեղ չունեն:


– Միացյալ Նահայնգները խնդիր ուներ թափանցելու Հարավային Կովկաս, ինչպես նաև Ռուսաստան: Այդ խնդրի լուծման համար կար հետևյալ սխեման, ինչի մասին Wikileaks-ում ասել էր նաև Ֆիլիպ Գորդոնը. օգտագործելով Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է զուգահեռ անցկացվեր հայ-թուրքական և ղարաբաղյան պրոցեսների միջև, Հայաստանը պետք է հրաժարվեր Ցեղասպանության իրավական և ֆինանսական պահանջներից, փափուկ ձևով ճանաչվում է Ցեղասպանությունը, Հայաստանն էլ ճանաչելով Թուրքիայի սահմանները և Ադրբեջանին ինչ-որ տարածքներ է վարադերձնում, ՆԱՏՕ-ի զորքը մտցվում է Ղարաբաղ և ամբողջությամբ վերահսկողություն է իրականացնում և’ Բաքվի և’ Հայաստանի վրա: Իսկ որպեսզի Ռուսաստանը Հայաստանին շատ չնեղի, Թուրքիան որպես հովանավոր պետք է բացեր հայ-թուրքական սահմանը: ԱՄՆ-ն նախաձեռնեց այդ գործընթացը, Ռուսաստանն էլ դրան չկանգնեցրեց, այլ ինքն էլ մասնակցեց այդ գործընթացին, տեսնելով, որ ինչքան մոտենում են Հայաստանն ու Թուրքիան, այնքան ինքը կարողանում է մոտենալ Ադրբեջանին: Ի վերջո ամբողջ պրոբլեմը նրանում է, թե ում զորքն է վերահսկելու ազատագրված տարածքները, թե Ղարաբաղը ում մոտ կլինի, բոլորը թքած ունեն, թե երկու հատ ոջլոտ գյուղն ում բաժին կհասնի, գերտերություններին հետաքրքիր չէ: Սակայն այժմ նույն Թուրքիան մեծ պրոբլեմ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և այդ դեպքում վերջիններս արմատապես շահագրգռված չեն Հայաստանի թուլացմամբ` ոչ ղարաբաղյան, ոչ էլ հայ-թուրքական ճակատում: Հենց այն հանգամանքը, որ հայասատնի իշխանությունները կատարում էին այս բոլոր պայմանները և ենթարկվում էին, Արևմուտքն էլ աչք էր փակում Հայաստանում ընդդիմության ոչնչացման, ընտրակեղծիքների, բռնությունների, թերթ փակելու վրա: Իսկ դրա համար հիմնական սակարկության առարկան Ղարաբաղի հարցով զիջումներն էին, ինչը մենք տեսանք, թե ինչպես Ստեփանակերտը Խանքենդի էին անվանում, տարածքներ` օկուպացված, արդեն խոսում էին ոչ թե Լաչինի շրջանի այլ ցամաքային կապի մասին: Սակայն այժմ այդ սակարկության պահը շեշտակիորեն սեղմվել է, քանզի այժմ միջազգային հանրությունը բացարձակապես շահագրգռված չէ որ Ղարաբաղի հարցը լուծվի, ինչպես նաև շահագրգռված չէ, որ Թուրքիան ուժեղանա տարածաշրջանում: Այսինքն այս իշխանություններն այլևս առևտուր անելու բան չունեն, սակայն Հայաստանն ունի Արևմուտքից ստացվող փողի կարիքը, ինչն էլ այժմ լինելու է քաղաքական` կամ արտաքին, կամ ներքին: Իհերկե, Սերժ Սարգսյանը մեծ հաճույքով սակարկությունը կշարունակեր արտաքին բնագավառում, սակայն կարծես թե դրա հնարավորությունները սեղմ են և ինքն արդեն անցել է իշխանության միանձնյա ամրապնդման` օլիգարխիկից անցնելով բյուրոկրատական և ուժային համակարգին: Սերժ Սարգսյանն այսօր ոչնչացնում է այն համարկարգը, որն հենց ինքն է ստեղծել, ինչն էլ նշանակում է, որ ինչ-որ մեկը շատ գրագետ ձևով ուղղորդում է իրեն:


– Այսինքն, Ձեր գնահատմամբ, վերջերս սկսված հրաժարականների շքերթը դրսի ուժերո՞վ են պայմանավորված:


– Գագիկ Բեգլարյանի հրաժարականը իշխանության ներսում եղած խմբավորումը թուլացնելու համար էր արված: Սերժ Սարգսյանը ողջունելով ՀԱՊԿ-ի կանոնակարգի մեջ մտցված փոփոխություննրը, որոնք հեշտացնում են ուժի կիրառումը և որոշումների կայացման մեխանիզմը, հենց Մոսկվայից թույտվություն ստացավ իր մարդկանցից մեկին անձնական հարցերի հետ կապված վերացնի: Իհարկե, ֆորմալ առումով, նորից Մոսկվայի մարդը նշանակվեց քաղաքապետի պաշտոնում, բայց Կարեն Կարապետյանն ավելի շատ ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ է, նա քաղաքական ֆիգուրա չի ու Բեգլարյան չի:


– Բոլորն էլ գիտեն, որ Գագիկ Բեգլարյանը Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ մարդն էր: Ինչքանո՞վ է նորմալ, որ Սերժ Սարգսյանը վերացնում է իր հավատարիմներին:


– Սերժ Սարգսյանի ստեղծած միջավայրում հավատարմության, երախտագիտության արտահայտություններ գոյություն չունի: Մարդուն (Գագիկ Բեգլարյանին), ում հետ հաց են կերել, թագավոր ախպեր են ասել, անգամ մի հատ շուն չպաշտպանեց, հակառակը ` դեռ մի բան էլ քացի էին տալիս, մեկը չասաց մեր ընկերն է եղել: Այս համակարգում նման սենտիմետները չեն գործում: Ուղղակի Բեգլարյանը չափից ավելի շատ էր ուժեղացել, նա թիմակից էր մոսկովյան մի թիմի, որի մեջ էին նաև Ռ. Քոչարյանն ու Ծառուկյանը, իսկ այդ թիմը ներկայացնում էր վտանգ Սերժ Սարգսյանի համար: Նա էլ, օգտագործելով դրսից տրված «պռախոդը», որոշեց կարգի բերել և բռի մեջ հավաքել իր թիմը, առավելևս, որ առաջիկայում ընտրություններ են:


– Երկրում սկսված հրաժարականների շքերթին կարծես թե որևէ կերպ չարձագանքեց հասարակությունը: Պարոն Բալանյան, Ձեր կարծիքով, սա ինչի՞ մասին է վկայում:


– Այդ վիճակը խոսում է այն մասին, որ եթե իշխանությունը թքած ունի ժողովրդի վրա, ժողովուրդն էլ թքած ունի իշխանության վրա: Եթե հասարակությունը մասնակից չէ իշխանությանը, ապա պարզ է, որ որևէ ընտրողի մտքով չի անցնի գնա կանգնի քաղաքապետանարի առջև և ասի, որ ես ընտրել եմ Գագիկ Բեգլարյանին և ինչու է նա հրաժարական տալիս: Իրենք իրենց թիմակիցներին չեն պաշտպանում, ուր մնաց թե ժողովուրդը պաշտպանի: Ժողովուրդն արդեն հասկացել է, որ չի կարող կապել իր ապագան այս իշխանությունների հետ, ինչը պետք է ոչ թե ուրախացնի, այլ չափազանց վախեցնի այս իշխանություններին: Դա ես դրական եմ գնահատում, քանզի այլևս չեն կարող ժողովրդին խաբել նոր «գրագետ» նախարարներ բերելով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում