Thursday, 28 03 2024
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»

Սերժ Սարգսյանի նոր հովանավորյալը` Աիդա

Այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հայ հանդիսատեսի դատին կհանձնվի Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերան` իտալացի ռեժիսոր Մարիո Կոռադիի բեմադրմամբ:
Նշենք, որ Կոռադին աշխարհի տարբեր երկրներում մի շարք բեմադրությունների հեղինակ է` «Աիդա», «Կարմեն», «Սևիլյան սափրիչը», «Ֆաուստ», «Օթելլո», «Տրավիատա» և այլն: Մինչև օպերայում կպատմվի և կերգվի եգիպտական զորավար Ռադամեսի և եթովպացի ստրկուհի Աիդայի դժբախտ սիրո մասին նույնքան դժբախտ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, փորձեցինք պարզել ընդհանուր առմամբ ինչքան գումար են ծախսել այս թանկ հաճույքի համար ոչ այնքան մեծ մեր բյուջեից: Պետբյուջեից օպերային 50 մլն դրամ են հատկացրել, բայց կան նաև շատ հովանավորներ, որոնք դեռ այս պահին էլ շարունակում են գումար հատկացնել դեռ չկայացած, աշխատանքները չավարտած «Աիդա» օպերայի համար:
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք` ընդհանուր առմամբ ինչքա՞ն գումար է հատկացվել օպերան կյանքի կոչելու համար: Պարզվեց, որ դեռ այս պահին էլ գումարներ են ծախսվում գրիմի, սառույցի, ծխի և այլնի համար, և հստակ չեն կարող ասել, թե կոնկրետ օպերան կյանքի կոչելու համար ինչքան գումար են հատկացրել: Կերպարների ընտրությունը, ըստ տնօրենի, նույնպես իտալացի ռեժիսորն է կատարել դեռ մեկուկես տարի առաջ. «Ընտրությունը կատարվել է հետևյալ կերպ՝ սկզբում մեր երգիչներին լսել է, մեկ տարվա ընթացքում ինչքան եկել է, աշխատել է նրանց հետ»,- ասաց Կ.Հովհաննիսյանը: Իսկ որ մենակատարներից կան նաև հրավիրվածներ՝ տնօրենը դրանում վատ բան չի տեսնում, ավելին, նշում է, որ մենակատարներ հրավիրելը ընդհանրապես աշխարհում ընդունված կարգ է, որ պրեմիերաներին հաճախ են հրավիրում, պարզապես նշում է, որ մեզ մոտ այդ հանգամանքը, չգիտես ինչու, մարդիկ ցավագին են ընդունում, ասում են` եթե մենք ունենք, ինչո՞ւ ենք բերել դրսից: Մեր հայրենակցուհին` Հասմիկ Պապյանն էլ աշխարհի տարբեր բեմերում երգում է մեծ հաջողությամբ, և այս պահին նրա այստեղ գտնվելը մեծ պատիվ է: «Ում ընտրել ենք, ում հետ աշխատել ենք, բոլորն էլ պետք է երգեն, որովհետև միայն այս տարվա մեջ երեք պրեմիերա կունենանք, երեք պրեմիերա կունենանք հունվարին և մեկ-երկու ամիսը մեկ` անընդհատ, «Աիդան» դառնում է մեր հիմնական ներկայացուցիչը, բոլորն էլ երգելու են, բայց քանի որ մենակատարների մեջ խանդ գոյություն ունի, ով որ օրը երգի, մենք էլ փորձում ենք ճկուն լինել, մարդկանց չնեղացնել»: Նա նաև մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքները շատ ծանր էին, աշխատել են իրենց առավելագույն հնարավորությունների չափով: Իսկ հարցին` արդյո՞ք այսպիսի բեմականացումը կարող է օպերային թատրոնի այսօրվա տխուր նկարագիրը փոխել, պատասխանեց, որ բացառիկ երևույթ է, «Աիդա» ամեն թատրոն իր երգացանկում ունենալ չի կարող, իսկ «Աիդա» ունենալն արդեն իսկ որակ է փոխում թատրոնի կենսագրության մեջ: «Աիդա երգողները մի «կլաս» բարձրանում են միանշանակ, և իրենց թատրոնին է դա օգուտ: Բացի այդ, աշխատելով իտալացի պրոֆեսիոնալ ռեժիսորի հետ` մարդիկ ձգվում են` ե՛ւ երգչախումբը, ե՛ւ մենակատարները, բոլորն էլ ինչ-որ չափով լրացուցիչ աճ են ապրում», – նկատեց տնօրենը: Նա առավել քան համոզված է, որ «Սպարտակի» պես «Աիդան» էլ բրենդ կդառնա, սակայն, իհարկե, «Աիդան» բրենդ կդառնա 2011-ին: Զարմանալին այն է, որ թատրոնի ողբերգական ներկայի մեջ տնօրենը առավել քան համոզված է, որ «Աիդան» որակ է փոխելու:
Հիշեցնենք, որ Աիդայի պարտիան կկատարեն Մագդա Մկրտչյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Աննա Մնացականյանն ու Մարինե Դեինյանը: Ռադամեսի պարտիան պրեմիերայի ժամանակ կկատարի հայտնի երգիչ, Մյունխենի օպերային թատրոնի մենակատար, վրաց տենոր Գեորգի Օնիանին: Այնուհետև այդ պարտիան կկատարեն հայ մենակատարներ Ռուբեն Նուրիջանյանն ու Սարգիս Աղմալյանը: Իհարկե, տնօրենը նշում է, որ այս ընթացքում կարող է նոր երգիչներ էլ ավելանան և համալրեն շարքը:
Ժողովրդական արտիստ, օպերային մեներգիչ Բարսեղ Թումանյանը գտնում է, որ գաղափարը լավ է, բայց կարծիք կարող է հայտնել այն ժամանակ, երբ ներկայացման կգնա և կտեսի` լա՞վ, թե՞ վատ գործ է արվել, և եթե լավ գործ է, պետք է ոչ թե փնովենք, քննադատենք, այլ ծածկենք բաց տեղերը: Թեև նա նշեց, որ «Աիդա» բեմականացնելը դեռ որևէ կապ չունի թատրոնի զարգացման հետ, քանի որ կարող է ներկայացումը լինել-չլինել, միևնույն է, թատրոնի վիճակը նույն ողբերգական վիճակում է շարունակելու մնալ: «Կապ չունի` ուզում եք մի լավ բեմադրություն էլ դնենք, դրանով թատրոնի վերքերը չեն բուժվի, և գուցե ներկայացումից հետո էլ ավելի վատ լինի, քանի որ երգիչների կոկորդները կհոգնեն», – նշեց Բարսեղ Թումանյանը` հավելելով, որ նյութական առումով ծախսը իզուր չի արվում, իսկ գործնականում էլ անում են այնպես, ինչպես կարողանում են:
ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի մեներգչուհի Հասմիկ Հացագործյանն էլ թեև ողջունում է, որ մեկ ներկայացում կհամալրի թատրոնի երգացանկը, սակայն նշում է, որ լավ կլինի, կարճ կյանք չունենա այն: Հետաքրքրվեցինք` հրավիրե՞լ են իրեն, պատասխանեց` ոչ, թեև նշեց, որ հաճույքով կգնար, քանի որ դա անմիջականորեն իր երգացանկի մեջ է մտնում և իր պարտիան է, և վերջապես իր թատրոնում է բեմադրվում և իր ձայնի համար էր գրված: Զարմանալի է, որ իրենց առաջնակարգ երգչուհին չի ընդգրկվում, և ոչ մի պատճառաբանություն, ոչ մի բացատրություն չի տրվում դրան: Հարցին` վիրավորված չէ՞, պատասխանեց, որ արդեն հոգնել է վիրավորվելուց. «Ես փորձում եմ մի փոքր ավելի բարձրից նայել: Կարծում եմ` մի քանի ներկայացումները կանցնեն, այդ խառնաշփոթը վերջապես կվերանա, և երևի թե գարնանը իմ դերակատարումով մուտք կլինի «Աիդա» ներկայացման մեջ: Եթե դուք հրավիրում եք մեկ-երկու պրեմիերայի համար դրսից, խնդիր չկա, բայց չէ՞ որ թատրոնը ունի վաստակավոր արտիստուհի, սոպրանո, ես երբեք դեմ չեմ եղել, որ երգի իրենց ասած երիտասարդ սերունդը, թող բոլորը երգեն, բայց ինչ-որ ձևեր կան, չի կարելի ինչ-որ բաների համար կոխկռճել և անցնել մարդկանց վրայով, որոնք երբեք չեն գնա և ձայն չեն բարձրացնի, համբերատար կսպասեմ», – ասաց Հասմիկ Հացագործյանը` հավելելով, որ անկախ ամեն ինչից` ուրախ է ներկայացման համար:
Իսկ մենք օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի համատարած գորշության ֆոնին, երբ թատրոնն ունի ընդամենը մեկ բեմ, երգիչների ցածր աշխատավարձ (մենակատարները ստանում են 58-118 հազար դրամ աշխատավարձ, երգչախմբի կատարողները` 40-90 հազար դրամ, նվագախմբի երաժիշտները` 56-85 հազար դրամ, բալետի պարողները` 48-114 հազար դրամ), մեզ «Աիդայի» նման շռայլություն ենք թույլ տալիս և անգամ վստահ ենք, որ թատրոնը կառողջանա մեկ ներկայացմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում