Երեկ, Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի շրջանակում, Մադրիդի «Ռեալ»-ը «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում ստորացուցիչ պարտության մատնեց «Լևանտե»-ին` ութ անպատասխան գնդակ ուղարկելով վերջինիս դարպասը: Հեթ-տրիկի հեղինակներ դարձան Ռոնալդուն և Բենզեման, մեկական անգամ էլ աչքի ընկան Օզիլն ու Պեդրո Լեոնը: Երեկ կայացած 1/8 եզրափակիչի մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Բետիս»-«Խետաֆե»` 1:2: «Ալմերիա»-«Մալյորկա»` 4:3: «Սևիլյա»-«Մալագա»` 5:3: «Ատլետիկո»-«Էսպանյոլ»` 1:0: