Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժվարացավ գնահատական տալ ՀՀ տնտեսական բլոկի գերատեսչությունների աշխատանքին: «Չեմ կարող առանձնացնել, քանի որ համակարգը թույլ չի տալիս նորմալ կառավարել: ՀՀ կառավարման ամբողջ համակարգն է անարդյունավետ: Եվ անարդյունավետ համակարգում ռոմանտիզմ է սպասել, որ առանձին մի գերատեսչություն փայլուն արդյունքներ կտա»:
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարման համակարգն անցյալ դարի է, կիսախորհրդային, կիսաշուկայական և բավականին ուռճացված: «Ըստ այդ սահմանման՝ չի կարող համակարգը նորմալ աշխատել»,- շեշտեց Հ. Մեսրոբյանը:











































