Daily News-ը հաղորդում է, որ Լոս Անջելեսում հունիսին կանցկացվի քվեարկություն մի օրինագծի վերաբերյալ, ըստ որի՝ պոռնոաստղերը պետք է պահպանակներ կրեն:
Ըստ The Los Angeles Times-ի՝ պաշտոնապես հաստատվել է, որ օրենքի կողմնակիցները կարողացել են բավականին ստորագրություններ հավաքել՝ օրենքի քննարկման համար:
ՁԻԱՀ-ի առողջապահական հիմնադրամի ներկայացուցիչ Գեդ Կենսլեան ասել է, որ օրենքի աջակիցներն ավելի քան 70.000 ստորագրություններ են հավաքել, երբ նրանց միայն հարկավոր է եղել 41.000` օրինագիծը քվերակության դնելու համար:
Օրինագիծը, սակայն, արժանացել է քննադատության, քանի որ կարծիքներ կան, որ նման օրինագծի անհրաժեշտությունը չկա, և որ դրա պատճառով հարկատուները պարզապես կվատնեն իրենց փողերը:










































