Բաքուն Տնտեսական համագործակցության կազմակերպությանը կոչ է արել հետևողական աջակցություն դրսևորել` Լեռնային Ղարաբաղի հարցի շուտափույթ կարգավորման գործում: Ըստ Trend-ի` այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Հակամարտության չլուծված լինելը տարածաշրջանի զարգացման գործընթացում խոչընդոտներ է ստեղծում»,- ասել է արտգործնախարարը` կոչ անելով նպաստել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը: