Այսօր Ղրղզստանում ինքնաթիռը մառախուղի պատճառով անհաջող վայրէջք է կատարել` կոտրելով մեկ թևը և շրջվելով: Այնուհետև ինքնաթիռը հրդեհվել է:
Associated Press-ը հայտնում է, որ պատահարի պատճառով ուղևորներից 31-ը վիրավորվել են: Ինքնաթիռը թռչելիս է եղել մայրաքաղաք Բիշքեկից և փորձել է վայրէջք կատարել Օշ քաղաքի օդանավակայանում:
Փրկարար ջոկատներն անմիջապես հանգցրել են հրդեհը և էվակուացրել 82 ուղևորներին ու ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներին:
Արտակարգ իրավիճակների նախարար Կուբաթբեկ Բորոնովն ասել է, որ պատահարի հետևանքով վիրավորված 31 մարդկանցից 17-ին տեղափոխել են հիվանդանոց:
Պաշտոնյաները պատահարի հավանական պատճառների մասին ոչ մի տեղեկություն չեն տվել: