РИА Новости-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի ԱԳՆ-ն Իրանին կոչ է արել պահպանել միջազգային օրենսդրությունը և չփակել Հորմուզի նեղուցը՝ իրանական նավթի ներկրման վրա պատժամիջոցներ սահմանելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Բեռնար Վալերոն.
«Մարդու իրավունքների և միջուկային չտարածման հարցերի նման մենք իրանական իշխանություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ միջազգային իրավունքին և մասնավորապես չմիջամտել միջազգային ջրերում նավարկությանը։
Հորմուզի նեղուցը միջազգային ջրեր է։ Հետևաբար, յուրաքանչյուր երկրի դրոշով երթևեկող նավ կարող է ազատորեն երթևեկել դրանով՝ համաձայն 1982 թվականին ընդունված ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի»։
Հիշեցնենք, որ հենց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին է նոյեմբերին բարձրացրել իրանական նավթի վրա ԵՄ կողմից բեռնարգելք սահմանելու հարցը, ինչի կապակցությամբ Իրանը սպառնում է փակել Հորմուզի նեղուցը, որին բաժին է ընկնում համաշխարհային նավթի փոխադրման 40 տոկոսը։











































