Հայտնի ամերիկահայ Քիմ Քարդաշյանը բոլորին ապշեցրել է, այդ թվում նաև իր ընտանիքի անդամներին, երբ հայտարարել է, որ որոշել է խմել քրոջ` Կորտնիի կրծքի կաթը: Ինչպես պարզվել է, քույրերը գրազ են եկել, թե արդյոք Քիմը կարող է դա անել: Իսկ կաթն առաջին անգամ փորձել է մյուս քույրը` Քլոյան, որը հաճելի զգացմունքներ է ունեցել դրանից հետո: Նա ասել է, որ եթե Կորտնիի կաթը կարող է խմել նրա նորածին երեխան, ապա ինչո՞ւ ինքը չի կարող դա անել:
Թե այս տեմպերով ուր կհասնեն Քարդաշյանները, մնում է միայն գուշակել: