Բրիտանացի բնապահպան էնտուզիաստները նոր նվաճումների են հասել գինու շշերի արտադրության ոլորտում՝ արտադրելով ստվարաթղթե շշեր գինու համար: Արտաքինից ապակե շշից ոչնչով չտարբերվող Greenbottle ընկերության շշերը Միացյալ Թագավորությունում վաճառքի կհանվեն արդեն տարվա սկզբին:
Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, շիշը կշռում է ընդամենը 55 գրամ, այն 10 անգամ ավելի թեթև է, քան ապակե շիշը: Դա զգալիորեն կրճատում է տրանսպորտային ծախսերը և նվազեցնում դրանք պատրաստելու ժամանակ վնասակար գազերի արտանետումը մթնոլորտ:
Greenbottle-ն արդեն թղթե շշեր է թողարկում կաթի համար:
Ընկերության նախագահը նշել է, որ թղթե շշերով ապրանք սկսել է արտադրել այն բանից հետո, երբ բնապահպաններից պարզել է, որ պլաստիկ շշերը բնապահպանական ամենամեծ վտանգն են ներկայացնում:
«Մենք պետք է ավելի վճռական լինենք կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում, սակայն մեր ծայրահեղ միջոցները չպետք է վախեցնեն սպառողներին,- ասել է նա: – Եթե մենք ցանկանում ենք փոխել բրիտանացիների սովորույթները, ապա դե պետք է շատ զգույշ անենք՝ համոզելու ճանապարհով»,- ասել է Greenbottle-ի ղեկավարը:










































