83 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո Կոնեկտիկուտ նահանգի Դարիեն քաղաքում մահացել է գեղանկարչուհի, աբստրակտ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Հելեն Ֆրանկենթալերը: Այս մասին հաղորդում է The New York Times թերթը:
Ֆրանկենթալերը ծնվել է 1928 թ. Նյու Յորքում, հարուստ ընտանիքում: Նա հսկայական դեր է խաղացել 20-րդ դարի երկրորդ կեսին ամերիկյան աբստրակտ գեղանկարչության ոլորտում: Դեռ երիտասարդ հասակում նա կրում էր այնպիսի ազդեցիկ գեղանկարիչների ազդեցությունը, ինչպիսիք էին Վասիլի Կանդինսկին և Ջեքսոն Պոլլակը:
Ֆրանկենթալերի աշխատանքները կարելի է տեսնել աշխարհի խոշոր թանգարաններում:










































