Wednesday, 05 10 2022
«Իսրայելի նախկին վարչապետին ասացի՝ ցեղասպանված ազգ եք, բայց ձեր կառավարությունն օգնում է Ադրբեջանին»
16:30
ԱՄՆ-ն սանկցիաներ կկիրառի Իրանի պաշտոնյաների նկատմամբ
Ուղիղ․ ԱԺ-կառավարություն հարցուպատասխան
Ռուսաստանը չի գնա ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի հետ շփումների չեղարկման. ՌԴ ԱԳՆ
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ կազմակերպած հանրաքվեները ճանաչելու հարց բարձրացնի, ուրեմն դավաճան է և ստահակ
16:08
5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Իրանում. տուժածների թիվը գերազանցել Է 500-ը
16:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Դատախազությունն Անդրանիկ Փիլոյանի քրեական գործն ուղարկել է դատարան
Եթե Արցախի անունն ընդհանրապես չի լինելու, ուրեմն հաղթել է ադրբեջանական տարբերակը
Ստուգումների վերաբերյալ փաստաթղթերը և բողոքարկման հանձնաժողովի որոշումները ծանուցվում են էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ
Մատչելի գներ և թարմ մթերք. «Զովք»-ի նոր մասնաճյուղ՝ Շենգավիթում
15:42
Հաջողությամբ ավարտվեց ՀՀ արժեթղթերի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն ծրագիրը
Փորձում ենք բացահայտել տեխնոլոգիաների և մարդու կյանքի կապը․ Անդրե Անդոնյան
15:35
Պրահայում կքննարկեն եվրոպական փոխգործակցության հեռանկարները
15:33
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 6, 2022
«Հայաստանը ավելի քան մեկ միլիոն ական է տեղադրել»․ Ալիևը՝ Ակնայում
Հանրային կառավարումը թվայնացնելու դեպքում մենք պետք է պատրաստ լինենք նաև մարտահրավերներին․ Մաթևոսյան
Բացահայտվել է ՃՈ ծառայողների կողմից 23 կեղծ արձանագրություն կազմելու դեպք
Երբ հաղթանակն իրատեսական է․Ինչ է իրենից ներկայացնում «Փյունիկի» մրցակիցը
Բացահայտվել է հանցագործության 54 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված
Մենք ունենք հսկայական տարածաշրջանային անապահովություն. Նուբար Աֆեյան
Ղարաբաղի հայ բնակչությունը մեր քաղաքացիներն են. Ալիև
Գերիները վերադարձան․ ո՞րն է հաջորդը և ո՞ւմ առաջ
Ջերմուկի հյուրանոցները վերսկսում են աշխատանքը
14:40
Զելենսկին լուսանկարներ է հրապարակել ազատագրված Լիմանից
Լուրերի օրվա թողարկում 14:30
14:20
Իրանում երկրաշարժի հետևանքով ավելի քան 500 մարդ Է տուժել
14:10
Պուտինը Ռուսաստանի կազմում նոր տարածքներ ընդգրկելու մասին օրենքներ է ստորագրել
«Մենք որոշակի լավատեսություն ունենք՝ կապված խաղաղության գործընթացի հետ». Ալիև
ՀՀ նախագահն ու ԱԷՄԳ գլխավոր տնօրենն անդրադարձել են Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման նախագծային աշխատանքներին

Պաշտոնական. Տարածքային տեսչությունների հարկ վճարողները արձագանքել են

2011 թ-ի հունվարի 1-ից Ավելացված արժեքի հարկ վճարողների համար հանրապետությունում գործելու է էլեկտրոնային եղանակով կամ հարկային մարմնից ձեռք բերված ձևերի լրացմամբ` հարկային հաշիվների դուրս գրման նոր կարգ: Գործընթացը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկ վճարողների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված հերթական քայլն է: Այս մասին ասվում է ՊԵԿ տարածած հաղորդագրությունում: Հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ներկայացման, գալիք տարվանից այս եղանակով նաև Ավելացված արժեքի հարկի հարկային հաշիվների դուրս գրման, նոր օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ սեմինար-խորհրդակցություններ անցկացվել են բոլոր տարածքային հարկային տեսչություններում: Այս փոփոխությունների իրազեկման միջոցառումներին Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Խորհրդայինի տարածքային տեսչությունների հարկ վճարողները ակտիվորեն են արձագանքել: Ըստ Քանաքեռ-Զեյթունի ՀՏ պետ Խաչատուր Երոյանի` Պետական եկամուտների կոմիտեի նախագահի կողմից հարկային մարմնի սպասարկման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներին տրված են կոնկրետ հանձնարարականներ` հանդիպումների ընթացքում հարկատուների առաջարկների և կարծիքների հիման վրա 2011թ.-ին պետք է ձևավորվեն որակապես նոր, ավելի գործընկերային մոտեցումներ: Դրանք կարող են նպաստել նաև օրենսդրական բարեփոխումներին:
Արաբկիրի ՀՏ պետ Արամ Սարգսյանի գնահատմամբ` իրենց առջև ՊԵԿ նախագահի կողմից դրված խնդրի` հարկ վճարողների որակյալ սպասարկման կարևորությունը պայմանավորված է նաև ինքնագնահատման համակարգի վերջնական կայացման անհրաժեշտությամբ:
Ընդգծելով, որ արդեն իսկ կոմիտեն լուրջ հաջողություններ է արձանագրել հարկ վճարողների սպասարկման մշակույթի ձևավորման հարցում, Խորհրդայինի ՀՏ պետ Դավիթ Ղալումյանը կարևորել է, որ գործընթացը բարելավելու անհրաժեշտությունը, ինչը ենթադրում է առավելագույնս կրճատել հարկահավաք և հարկատու շփումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում