Դատարանը ամենայն հավանականությամբ այսօր արդեն կնշանակի Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դատական նիստի օրը։
«Դատարանը գործը վարույթ է ընդունել դեկտեմբերի 12-ին և եթե դիմնումներ և միջնորդություններ չկան, 15 օրյա ժամկետում դատական նիստի օր պետք է նշանակվի»,-այս մասին ասել է Մարգար Օհանյանի շահերի պաշտպան Մկրտիչ Վասակյանը։
Պաշտպանը փոխանցել է, որ Մարգար Օհանյանի տրամադրությունը ոչ լավ է, ոչ վատ, իսկ շաքարային դիաբեդի համար նախատեսված դեղերը պարբերաբար ընդունում է։
Գործը քննելու է Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, Մխիթար Պապոյանի նախագահությամբ:Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Մարգար Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով’ պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի, Ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը’ պետությանը պատճառելով խոշոր չափի վնաս։
Հիշեցնենք, որ Մարգար Օհանյանը անազատության մեջ է օգոստոսի 30-ից։











































