Ղարաբաղյան հարցի արտաքուստ լռությունը իր մեջ շատ լուրջ ներքին վտանգներ է պարունակում: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում բարձրաձայնեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապտյանը և ավելացրեց, որ Ադրբեջանը այս օրեին պատերազմի պատրաստություն է տեսնում: Նույնիսկ ադրբեջանական սփյուռքում Ռուսաստանի մասշտաբով զինծառայողների հավաքագրում է ընթանում` լուրջ գումարներով: Այսինքն` Ադրբեջանը միանշանակ պատրաստվում է պատերազմի: «Իսկ հայկական կողմը ձայն չի հանում, որպեսզի այստեղ խուճապ, խառնաշփոթ չառաջանա: Բայց որ Ադրբեջանը զենքի շատ մեծ քանակություն է գնել, ռազմական բյուջեն երկու անգամ մեծ է, քան այն, ինչ հաղորդվում է, բավականաչափ մեծ գումարներ են հավաքվում դրսում եղած ադրբեջանցի մեծահարուստներից, որը կարելի է համարել չերևացող ռազմական հարկ, միանշանակ է: Իզուր չէ, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը մի քանի օր առաջ ասաց, որ իրեն այս լռությունը անհանգստացնում է»,- ավելացրեց Արամ Կարպետյանը:
Լուսանկարը՝ PanarmenianPhoto-ի