Հայֆայում տեղի ունեցող «Խագ խա-Խագիմ» փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 30-ին Մոշավե-Գերմանիտում (Գերմանական գաղութ) սովորաբար տեղի է ունենում միջոցառում ամբողջ ընտանիքի համար, որտեղ ներկայացվում է եվրոպական ձմեռն Իսրայելում, խորոված շագանակների հեքիաթային բուրմունքով, գինիով և շոկոլադով, լուսային երաժշտությամբ, տոնական զբոսանքով, փողոցային ներկայացումներով: Այս տոնակատարության համար այս տարի կփակվեն Բեն-Գուրյոնի և Գերմանական գաղութի փողոցները, իսկ տոնախմբությունները կսկվեն 30 Սանտա Կլաուսների անսովոր երթով, որոնք և կվառեն էկոլոգիապես մաքուր տոնածառի լույսերը:
Բեն-Գուրյոնի փողոցում կկանգնեցվեն 40 լուսավորված տոնածառ, իսկ շրջանի ամենամեծ հրապարակում 11-մետրանոց տոնածառ է տեղադրվել, որը ստեղծվել է 5000 պլաստիկ շշերից հայտնի դիզայներ Խադաս Իցկովիչի կողմից:
Երեխաներին համար էլ Իսրայելի բնակլիմայական պայմաններում կսարքեն սահադաշտ և ձյուն կբերեն: