«Երբեք չենք հավատացել, որ այսքան խոշոր գումար կշահենք: Հիմա, ինչպես տեսնում եք, գրեթե միլիոնատեր ենք դարձել»,- ասում են Գալստյանների ընտանիքի անդամները. նրանք ՀԴՄ կտրոնով 500 հազար դրամ են շահել:
Վերջից յոթ թվերի համընկնմամբ շահող է դարձել 63843973 հատուկ համարով կտրոնը: Այն նրանց տրամադրվել էր ավտոմեքենան կայանելիս` սահմանված վարձավճարի դիմաց:
Գալստյանները շահումը ստացել են «Արարատբանկ»-ում: