Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը ամանորյա իր երեկույթին հրավիրել է Red Hot Chili Peppers խմբին, որի համար վճարել է 5 մլն ֆունտ ստերլինգ: Ինչպես գրում է The Telegraph պարբերականը, երեկույթին հրավիրված է 300 մարդ։ Այն տեղի կունենա Կարիբյա կղզիներում՝ Աբրամովիչի առանձնատանը:
Հյուրերի համար սահմանված է դրես կոդ: Անցյալ տարի միլիարդատիրոջ հյուրերի ցուցակում էին դերասանուհի Դեմի Մուրը, ռեժիսոր Ջորջ Լուկասը, ինչպես նաև մի քանի սուպերմոդելներ:
Աբրամովիչը ծննդյան տոներն անցկացնում է իր ընկերուհու՝ Դարյա ժուկովայի և երկամյա որդու՝ Ահարոնի հետ:











































