Վահան Արծրունին հստակ մոտեցում ունի «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների նախագծի ընդունման վերաբերյալ.«Ես թյուրիմացություն եմ համարում ընդհանրապես նման հարց բարձրացնելը, որևէ փոփոխություն, որևէ մեջբերում, որևէ քննարկում հիմնարար օրենքների մեջ չեմ հադուրժում ո՛չ օրենսդրության մեջ, ո՛չ լեզվի օրենքի մեջ, ո՛չ սահմանների մասին օրենքի մեջ: Իրենց ուզածը անում են, և դա ինձ չի զարմացնում. այս քսան տարիների ընթացքում մենք չունենք այնպիսի օրինակ, որ հանրությունը որևէ խնդիր բարձրացնի, և օրենսդրական հարթության վրա դա լուծվի հանրության ցանկության օգտին, դա երևի մեր երկրի առանձնահատկություններից մեկն է: Դա ինձ չի գոհացնում»: