Tuesday, 23 04 2024
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան

1920թ. այս օրը ՀԽՍՀ Հեղկոմը որոշում ընդունեց հողերի ազգայնացման մասին. (պատմություն)

1920թ. այս օրը ՀԽՍՀ Հեղկոմը որոշում ընդունեց հողերի ազգայնացման մասին:

Այդ դեկրետի, ապա 1923 թ. ընդունված հողային օրենսգրքի համաձայն բռնագրավվեցին կալվածատիրական հողերը, կատարվեց բոլոր հողերի ազգայնացում։ Այնուհետև դրանք բաժանվեցին գյուղացիական տնտեսությունների միջև, որոնց ընդհանուր թիվը 1920-ական թվականների վերջին հասնում էր շուրջ 180 հազարի։

Հայաստանում կալվածատիրությունը տարածված չէր, ուստի խորհրդային իշխանության հողային բարենորոգումները քիչ չափով ավելացրին գյուղացու հողաբաժինը։

Հողային հարցի լուծման կարևոր խնդիրներից էր մեծաթիվ գաղթական բնակչության ապահովումը, որը լրացուցիչ դժվարություն էր ստեղծում առանց այն էլ հողասակավ երկրի համար։ Ստեղծված պայմաններում հողով բավարարվեցին ոչ բոլոր գյուղացիները։ 1929թ. ավելի քան 40 հազար գյուղաբնակներ շարունակում էին մնալ հողազուրկ։

Խորհրդային օրենքներով հողը գյուղացուն ամրագրվում էր ձրի և պարբերական վերաբաժանման սկզբունքով։ Խորհրդային իշխանությունն անհատական տնտեսությունը դիտում էր որպես ժամանակավոր երևույթ, քանի դեռ չէր նախապատրաստվել անցումը սոցիալիստական տնտեսություններին։

Հայաստանի տնտեսության վերականգնմանը նպաստում էր նաև Ռուսաստանի օգնությունը։ Առաջին օգնությունը ստացվեց 1921 թ. մարտին, երբ ինքնաթիռը Հայաստան փոխադրեց 47 կիլոգրամ ոսկի։ Այն օգտագործվեց Իրանից հաց գնելու համար։ Հայաստանի ստացած օգնության գումարը կազմեց 3,5 միլիոն ռուբլի ոսկով։ Ռուսաստանը օգնություն էր ցույց տալիս կադրերով և այլ միջոցներով։ Շարունակվում էր Մերձավոր Արևելքում Օգնության ամերիկյան կոմիտեի (Ամերկոմ) կողմից ցուցաբերվող բարեգործական օգնությունը։ Ամերկոմի մանկատներում սնվում և ուսում էին ստանում հազարավոր որբ երեխաներ՝ ցեղասպանության զոհերի վերապրողներ։ Ամերկոմի մարդասիրական գործունեությունը տևեց մինչև 1920-ական թվականների վերջը՝ երեխաների չափահաս դառնալը։

Նէպի և մյուս միջոցառումների շնորհիվ վերականգնվեցին գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ 1928թ. Հայաստանի տնտեսությունը հասավ նախապատերազմյան՝ 1913թ. մակարդակին։

Ցավոք, հետագա տարիներին նոր տնտեսական քաղաքականությունը չշարունակվեց, որի պատճառով գյուղատնտեսության հետագա զարգացումը մեծապես խաթարվեց։
Հայաստանի տնտեսական շինարարության գործում մեծ աշխատանք կատարեց Սարգիս Լուկաշինը (Սրապիոնյան, 1881-1937), որը շնորհալի տնտեսական գործիչ էր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում