Friday, 19 04 2024
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ

Сделано, шеф! Տիգրան Սարգսյանը Պուտինին այսօր զեկուցելու բան է ունեցել

Սանկտ Պետերբուրգում` Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի Կոնստանտինովյան նստավայրում, այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ ՌԴ կառավարության ղեկավարը հանդիպման սկզբում Հայաստանը բնութագրել է որպես Ռուսաստանի վստահելի գործընկեր և կարևորել երկկողմ գործակցությունն ամենատարբեր, այդ թվում` քաղաքական, ռազմական ոլորտներում։
Նա ողջունել է հայկական կողմի` համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։ Դա, մասնավորապես, վերաբերում է Հայաստանի տարածքում ռազմական բազաների տեղակայմանը։ Վլադիմիր Պուտինը որպես փոխգործակցության առաջնահերթություն առանձնացրել է երկկողմ տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով` թեև անցած տարին լի էր ճգնաժամով պայմանավորված դժվարություններով, այդուհանդերձ, Ռուսաստանը Հայաստանին աջակցել է` տրամադրելով 500 միլիոն դոլարի արտոնյալ վարկ` 15 տարի ժամկետով, ինչը թույլ է տվել ապահովել ապրանքաշրջանառության որոշակի մակարդակ։ Նշելով, որ Ռուսաստանի ներդրումները Հայաստանում կազմում են 3 միլիարդ դոլար, վարչապետ Պուտինն ընդգծել է, որ ոչ մի ռուսական ձեռնարկություն այս ընթացքում Հայաստանից դուրս չի եկել։
Ներկայումս, ընդհանուր առմամբ, Հայաստանում գործում է ռուսական կապիտալով ավելի քան հազար ձեռնարկություն։ «Մենք ակնկալում ենք, որ Ձեր և ՀՀ Նախագահի աջակցությամբ մեր գործարարները Հայաստանում իրենց ավելի հարմարավետ կզգան», – նշել է ՌԴ վարչապետը` հույս հայտնելով, որ ընդհանուր ջանքերով կհաջողվի հասնել համագործակցության նոր մակարդակի։
Շնորհակալություն հայտնելով ՌԴ վարչապետին Նոր տարվա շեմին ընդունելության համար` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է հանդիպումը` երկկողմ տնտեսական համագործակցությունն ամփոփելու ու հետագա իրականացվելիք ծրագրերը նախանշելու առումով։ Նա հավաստիացրել է, որ ամեն ինչ արվում է, որպեսզի ռուս գործարարներն իրենց հարմարավետ զգան Հայաստանում և հանդես գան մի շարք նախաձեռնություններով։ Մասնավորապես, «Մարս» գարծարանում ստեղծվելու է ազատ տնտեսական գոտի։ Նախագծի օրենսդրական փաթեթն այժմ նախապատրաստական փուլում է։ ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հնարավոր կլինի ստեղծել այնպիսի հիմք, որը կխթանի ռուսական ներդրումների հետագա աճը Հայաստանում։
Երկու վարչապետների հանդիպմանը, որին ներկա էին նաև երկու երկրների պատվիրակությունները, քննարկվել է երկկողմ տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ։
ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Երևան։
Հիշեցնենք, որ երկու երկրների վարչապետների հանդիպումը կայացել է հենց այն օրը, երբ ՀՀ Աժ-ն ընդունել է «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխությունների վիճահարույց նախագիծը, ըստ որի` հանվում է օտարալեզու դպրոցներ բացելու արգելքը: Ռուսաստանյան պաշտոնյաները` ի դեմս փոխարտգործնախարարի, ՀՀ-ում արտակարգ և լիազոր դեսպանի և այլոց, բազմիցս կողմ են արտահայտվել «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններին ու ռուսալեզու դպրոցներին, և շատերը դրանք կապում են հենց «հյուսիսային» պատվերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում