Չինաստանի Սիչուան շրջանի Լեշան քաղաքում ապրողների տուն է գնացել փոքրիկ պանդա: Ինչպես հայտնում է Ninemsn-ը, միջադեպը տեղի է ունեցել, երբ տան տերերը եղել են փողոցում, իսկ դուռը բաց է եղել:
Ընտանիքը որոշել է պանդային մի որոշ ժամանակ իր մոտ պահել և ցույց տալ հարևաններին: Դրա համար կենդանու պատվին հյուրասիրություն է արվել: Պանդան նույնպես չի ուզեցել լքել այդ տունը, քանի որ այնտեղ տաք է եղել:
Սակայն շուտով Լեշանի քաղաքացիները ստիպված են եղել հրաժեշտ տալ պանդային: Կենդանուն բաց են թողել վայրի բնության մեջ:











































