Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ծովային ռազմավարական միջուկային ուժերի «Բուլավա» համալիրը արդեն պատրաստ է սպառազինության համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Չնայած հրթիռային-տիեզերական արդյունաբերության մարտահրավերներին, այնուամենայնիվ, մենք օրերս կատարեցինք կարևոր մի քայլ՝ ավարտեցինք ծովային ռազմավարական միջուկային ուժերի ժամանակակից համալիրի ամառային փորձարկումներ: Ես նկատի ունեմ «Բուլավա» համալիրի փորձարկումները: Այս փուլը դժվար էր, լի որոշակի խնդիրներով, բայց այնուամենայնիվ մեր արդյունաբերությունը ցույց տվեց, որ կարող է ստեղծել ռազմավարական զենքերի նոր, ժամանակակից և բարձր արդյունավետություն ունեցող տեսակներ: Նրանցից մեկը «Բուլավան» է, որը այժմ, բոլոր փորձարկումներից հետո, պատրաստ է սպառազինության համար»,- ասել է Մեդվեդևը սպաների հետ հանդիպման ժամանակ:










































