Մոտ մեկ ժամ առաջ քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը «Նորք Մարաշ» բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան քաղբանտարկյալի սրտին զոնդավորում էին արել: Սա Սասուն Միքայելյանի արդեն երրորդ նման վիրահատական միջամտությունն է` անազատության մեջ գտնվելու ժամանակ: