Սիրիացի զինվորականները Արաբական երկրների լիգայի դիտորդներից տանկերը թաքցրել են Հոմսի կառավարական հաստատություններից մեկի սրահներում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքներոի պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությանը:
«Մեծ թվով տանկեր մնում են Բաբա Ամրո թաղամասում, բանակը դրանք թաքցնում է կառավարական շենքերի ներսում»,- գործակալության հետ զրույցում հայտնել է իրավապաշտպաններից մեկը:
Հոմսում արդեն մի քանի օր է՝ բանակը հատուկ գործողություններ է վարում հակակառավարական ցույցերը կանխելու համար: Ավելի վաղ գործակալությունը հայտնում էր, որ իրավապաշտպանները հանդիպում են ունեցել Հոմսի նահանգապետի հետ:
Իրավապաշտպանների նպատակն է գնահատել Սիրիայում տիրող իրավիճակը: Մասնավորապես՝ նրանք պետք է պարզեն, թե ով է պատասխանատու քաղաքացիական անձանց սպանությունների համար:










































