ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով իր պաշտոնանկության մասին շրջանառվող լուրերին, նշել է, որ բնապահպանության նախարարի պաշտոնն իրականացնում է իր իրավունքերի, լիազորությունների և պարտականությունների շրջանակներում:
«Այդ լուրերը ինձ չեն կաշկանդում իմ պարտականությունները իրականացնելու համար: Նման խնդիր չկա և շարունակելու եմ իմ պարտականություններն իրականացնել այնքան ժամանակ, ինչքան ժամանակ ինձ հնարավորություն կընձեռվի այս պաշտոնում աշխատել»,- հայտարարել է Ա.Հարությունյանը: