Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Սերժ Սարգսյանն այցելել է կադաստրի պետական կոմիտեի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Արաբկիր» սպասարկման գրասենյակ:

Հանրապետության ղեկավարը ծանոթացել է 2011թ. ընթացքում կադաստրի համակարգում կատարված աշխատանքներին, այդ թվում՝ իրականացված բարեփոխումներին և 2012թ. նախատեսված ծրագրերին:

ՀՀ նախագահի մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նշվել է, որ բարեփոխումները միտված են համակարգի կողմից իրականացվող գործառույթների թափանցիկության բարձրացմանը, վարչարարության պարզեցմանը, պաշտոնյա-քաղաքացի անմիջական շփման հնարավորինս բացառմանը և հետևաբար` համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

ՀՀ նախագահին զեկուցվել է, որ այդ նպատակով արդեն իսկ բավականին աշխատանքներ են իրականացվել, որոնց արդյունքում 2012թ. հունվարի 1-ից կադաստրի համակարգում կգործեն նոր կառուցվածքային միավորներ` սպասարկման գրասենյակներ, որոնք կապահովեն քաղաքացիներից դիմումների ընդունումն ու ավարտական փաստաթղթերի (վկայականներ, տեղեկանքներ և այլն) տրամադրումը քաղաքացիներին:

Կվերացվի նաև դիմումները կադաստրի պետական կոմիտեի տարածքային մարմիններին ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացնելու անհրաժեշտությունը:

էլեկտրոնային ստորագրություն ունեցող անձինք հնարավորություն կունենան դիմումները կադաստր վարող մարմին ներկայացնել առանց անձամբ այցելելու, կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով` առցանց:

Իրականացված աշխատանքների արդյունքում, համակարգի գործառույթներից օգտվելու համար դիմումներ ներկայացրած քաղաքացիներին կտրամադրվի նաև դիմումի մուտքագրման համար (բանալի), որի օգնությամբ քաղաքացիները հնարավորություն կունենան կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական վեբ-կայքի միջոցով հետևել իրենց դիմումի քննարկման ընթացքին:

Ամբողջությամբ կմասնավորեցվի անշարժ գույքի հաշվառման (չափագրման) գործառույթը, այսինքն` պետական գրանցման նպատակով անշարժ գույքի չափագրման աշխատանքները կիրականացվեն բացառապես մասնավոր հատվածի` համապատասխան որակավորում ստացած մասնագետների կողմից, կվերանա նաև անշարժ գույքի գործարքների պարտադիր նոտարական վավերացման պահանջը, որի այլընտրանքն է հանդիսանալու ստորագրությունների իսկության ճանաչմամբ գործարքների կնքումը կադաստրի համակարգում:

Նախագահն այսօր այցելել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն:

Այստեղ ևս Հանրապետության ղեկավարին ներկայացրել են ծառայությունում իրականացված բարեփոխումները և զարգացման առաջիկա ծրագրերը:

Նշվել է, որ ճանապարհային ոստիկանության վարչական շենքում կահավորվել և շահագործման է հանձնվել խախտումների արձանագրման կենտրոնը, ընթացիկ տարում Երևանում տեղադրվել են 15 արագաչափ տեսախցիկ և 40 դիտարկման տեսախցիկ՝ մայրաքաղաքի 10 խաչմերուկում:

Ծրագիրն իրականացնող ընկերության կողմից ՀՀ ոստիկանությանն են տրամադրվել մարդաշատ վայրերի տեսահսկման տեսախցիկներ:

Նշվել է, որ հետագա 6 տարիների ընթացքում համակարգը պետք է ընդլայնվի, որի արդյունքում, ընդհանուր առմամբ, Երևան քաղաքում և միջպետական ավտոճանապարհներին կտեղադրվեն արագության չափման 185 տեսախցիկ և 90 խաչմերուկում՝ տեսադիտարկման տեսախցիկներ:

Մրցույթում հաղթած «Սեքյուրիթի դրիմ» ընկերության պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. համակարգի զարգացման նպատակով 9 մլն. 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը:

Ճանապարհային երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին ծանոթանալուց հետո, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այժմ իրական հիմքեր և հնարավորություններ կան ճանապարհային ոստիկանության աշխատանքում արմատական բարեփոխումներ իրականացնելու համար:

Որպես սկիզբ` նա կարևորել է հիմնական փողոցները հնարավորինս արագ տեխնիկապես հագեցնելը, ինչը զգալիորեն կնպաստի ընդհանուր առմամբ ճանապարհային երթևեկության խախտումների նվազեցմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում