«Նման տիպի դավաճանություն, պետական հանցագործություն պատկերացնելը պարզապես անհնարին է: Կարծում եմ, լրատվամիջոցները պետք է օրենքին բոլոր կողմ քվեարկածների անուն-ազգանունները պատմության համար ֆիքսեն, որովհետև ոչինչ չի մոռացվելու, և ոչ ոք չի մոռացվելու»,- «Լեզվի մասին» օրենքի ընդունման մասին կարծիք հայտնեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:
Հայրապետյանի գնահատմամբ, եթե հաջորդ իշխանությունը այսօրվա իշխանությունների նման ուրացողներից ու դավաճաններից կազմված չլինի, պիտի վերականգնի «Լեզվի մասին» ՀՀ օրենքը:
Հարցին, թե եթե այս իշխանությությունները վերարտադրվեն ինչ է լինելու, Հայրապետյանը պատասխանեց. «Սա մահացման առաջին քայլն է: Լեզուն մշակույթի հիմքն է, իսկ ժամանակակից աշխարհում ազգերը մշակութային են: Սա մեր պետականության և մեր ժողովրդի վերջի սկիզբն է»: