Հայազգի անպարտելի մարզիկ Սաշա Ենգոյանը (18-0-1), ով հանդես է գալիս Բելգիայի դրոշի ներքո, երկրորդ միջին քաշային կարգում տարավ իր հերթական հաղթանակը:
Դեկտեմբերի 25-ին Բելգիայի Իզեգեմ քաղաքում 8 ռաունդից բաղկացած մենամարտում նա իր ուժերը չափեց Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Ունգիաձեի (17-12-0) հետ, որի նակատմամբ մրցավարների միաձայն որոշմամբ առավելության հասավ 77-75, 79-75, 79-73 հաշվով: