Friday, 19 04 2024
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»

Իսկ որտե՞ղ էր Րաֆֆին 1998-ին

Այսօր «Դե ֆակտո» ակումբում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վտանգներին, նշեց. «Մադրիդյան սկզբունքներով և, ի վերջո, ընդհանրապես բանակցային գործընթացի շեշտադրումներով պետությունը դիտվում է ագրեսոր և, ըստ էության, դա փոխում է հակամարտության բնույթը` այն դարձնելով տարածքային վեճ երկու պետությունների` Հայաստանի և Ադրբեջանի միջև, և, ըստ էության, Ղարաբաղը անմասն է այդ բանակցություններից, ինչը մեր գլխավոր բացթողումն է»:
Խոսելով Հայաստանի կողմից ԼՂ խնդրի ճանաչման հնարավորությունների թեմայի մասին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, թե դրա արծարծմամբ կարողացել են «կարծրացնել այն պարտվողական տրամադրությունները և դիրքորոշումները , որոնք առկա էին քաղաքական դաշտում»: Նա հավելեց. «Այո, մենք ուրախ չենք, և ափսոսում ենք, որ տապալվեց այդ նախագիծը, և փաստացի ՀՀ քաղաքական դաշտում, բացի «Ժառանգություն»-ից և սակավաթիվ այլ քաղաքական և քաղաքացիական խմբերից, կարծեք թե մյուսները դեմ էին ճանաչմանը, բայց մի բանում մենք հաջողեցինք: Մենք կարծրացրինք դիրքորոշումները, որովհետև այս պարտվողական, զիջողական տրամադրությունները ուղղակի վտանգավոր էին Հայաստանի համար»:
«Առաջին լրատվական»-ի հարցին ի պատասխան, թե «Ժառանգությունը» պատկերացնո՞ւմ է նման իշխանությունների առկայության պայմաններում ԼՂ ճանաչման պարագայում հնարավոր հետևանքները, երբ Հարավայի Օսիան և Աբխազիան ճանաչեցին ընդամենը չորս երկիր, Ս.Սաֆարյանը նշեց. «Հյուսիսային Կիպրոսի պետությունը ճանաչվել է մեկ պետության` Թուրքիայի կողմից, Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչվել է մի քանի պետությունների կողմից, Կոսովոյի անկախությունը ճանաչվել է 60-ից ավելի պետությունների կողմից: Իրականում` 50, 60, թե 1, թե 3, միևնույն է, նրանք բոլորը մնում են մասնակի ճանաչված պետություններ: Բայց նրանց քաղաքական անվտանգության հարցով շատ լուրջ ձեռնոց է նետված, որ` մենք այս տարածքի անվտանգության երաշխավորն ենք: Ի տարբերություն մնացած տարածքների` ԼՂՀ-ի պարագայում ուղղակի խայտառակ աճուրդ է` այս տարածքը կտանք, այս միջանցքի լայնությունը մեզ դուր չի գալիս… Երբ նայում եք քաղաքական դաշտին, ցավոք, խոսքը վերաբերում է հենց ընդդիմադիր կուսակցություններին, օրինակ` Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը Մադրիդյան առաջարկների վերաբերյալ` միջանցքը պետք է ավելի լայն լինի, այս տարածքները չպիտի տրվեն… Իրականում սակարկության մեջ ենք ներքաշված, և այն բոլոր ուժերը, ովքեր դեմ արտահայտվեցին ԼՂՀ ճանաչման մեր նախագծին, իրականում կողմ են և ներքաշված են ԼՂՀ տարածքների սակարկության գործընթացում: Հարավայի Օսիայի և Աբխազիայի պարագայում, եթե անգամ անհամաձայնություն ունեցող արևմտյան պետությունները առաջարկում են, ապա առաջարկում են վերամիավորում, բայց ոչ սակարկություն նրանց հողերի հաշվին: Կիպրոսի պարագայում եթե առաջարկում են, ապա առաջարկում են վերամիավորում հունական հատվածի հետ: ԼՂ-ի պարագայում, զավեշտ է, բառիս բուն իմաստով «տորգ» է գնում», և թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական կուսակցությունները ուղղակի անհամաձայնություն են հայտնում, թե արդյոք արժե՞ «տորգը» այդ գնին, որը որ առաջարկվում է: Սա է վտանգավորը: ԼՂՀ ճանաչումը եթե լիներ միայն ՀՀ կողմից, սա արդեն միջազգային իրավունքի տեսանկյունից լուրջ հայտ էր այդ տարածքի հետ կապված` վերջ, խոսակցության թեմա այլևս չի կարող լինել, այդ տարածքի մասնատումը, նրա մաս-մաս, փուլային վերադարձը Ադրբեջանի Հանրապետությանը: Սա է, որ մենք չենք կանխել, և այսօր, ցավոք սրտի, շարունակվում է»:
Մնում է միայն մի նշանակալի բան հիշեցնել և հարց ուղղել: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը 1998 թ. ծառայում էր ՀՀ տեղեկատվության ու գրահրատարակչության պետի և «Հայաստան համահայկական հիմնադրամի» գործադիր տնօրենի պաշտոններում, և պաշտպանում էր Ռոբերտ Քոչարյանին, որևէ անգամ բարձրաձայնե՞լ է բանակցային գործընթացից Ղարաբաղին դուրս թողելու քաղաքականության և «տարածքների տորգի», ինչպես նաև` Մադրիդյան սկզբունքների ստեղծման հենց սկզբնական շրջանում` դրանց վտանգների մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում