Կանադայի ռազմաօդային ուժերի օդաչու Ռասել Վիլյամսը, ով հայտնի է նրանով, որ հյուսիսամերիկյան շրջագայության ժամանակ վարել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի օդանավը, ցմահ բանտարկության է դատապարտվել սեռական հողի վրա սպանություններ կատարելու համար:
Օդաչուն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: Ընդ որում` Վիլյամսը վաղաժամ-պայամանական ազատման համար կարող է դիմել միայն 25 տարի անց:
Բրիտանական BBC-ի փոխանցմամբ, օդաչուն նաեւ մեղավոր է ճանաչվել գողությունների, բռնաբարությունների համար: Նա կատարել է 82 գողություն, ընդ որում` գողացել է միայն կանանց ներքնազգեստներ: Նրա տանը հայտնաբերվել են կանանց գրեթե 500 նմուշ ներքնազգեստներ: