2012 թ. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պատրաստվում են անցկացնել համատեղ զորավարժություններ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը «Красная звезда» թերթին տված հարցազրույցում:
Ըստ գեներալ-գնդապետի՝ այս պահին բանակցություններ և ճանաչողական երկկողմ այցեր են տեղի ունենում, փորձի փոխանակում Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Նա նաև ասել է, որ հաջորդ տարի տեղի կունենան զորավարժություններ նաև ՀԱՊԿ և ՇՀԿ կազմակերպությունների շրջանակում: Օպերատիվ զորավարժություններ կլինեն նաև Բելառուսի, Մոնղոլիայի և Հնդկաստանի զինված ուժերի հետ: