Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, Մադրիդի «Ատլետիկո»-ի 23-ամյա հարձակվող Ադրիան Լոպես Ալվարեսը հայտնվել է «Բարսելոնա»-ի հետաքրքրությունների ոլորտում: Ըստ որոշ տվյալների` Իսպանիայի առաջնության գործող չեմպիոնի մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով փոխարինող է փնտրում ծանր վնասվածք ստացած Դավիդ Վիլյային (բաց կթողնի մոտ 4 ամիս) անձամբ հետևել է «Դեպորտիվո»-ի նախկին խաղացողի ելույթներին և հավանություն տվել նրա տրանսֆերի ձեռքբերմանը:
Ընթացիկ մրցաշրջանում երիտասարդ հարձակվողը «Ատլետիկո»-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 խաղերի:










































