Apple ընկերությունը թողարկել է ավանդական 12 Days of Christmas (Սուրբ Ծնունդի 12 օրը) հավելվածը, որի օգնությամբ Եվրոպայի և Կանադայի օգտատերերը հնարավորություն կունենան դեկտեմբերի 26-ից հունվարի 6-ը ամեն օր ներբեռնել անվճար կոնտենտ iTunes Store օնլայն խանութից:
Apple Insider-ի տվյալներով՝ հավելվածից կարող են օգտվել Մեծ Բրիտանիայի և Եվրոպայի մի շարք այլ երկրների, ինչպես նաև Կանադայի օգտատերերը, ընդ որում՝ ԱՄՆ-ի բնակիչների համար հատուկ առաջարկը չի գործում:
BGR կայքը նշում է, որ ԱՄՆ-ում iTunes Store օգտատերերի համար հավելվածը կարող է հայտնվել երկուշաբթի երեկոյան: Սակայն Mac Observer-ը գրում է, որ ամերիկացի օգտատերերի համար Apple-ի նվերը անհասանելի է:
Հավելածը հասանելի է անգլերենով, գերմաներենով, ֆրանսերենով, հոլանդերենով, իտալերենով և իսպաներենով:
Տոնական հավելվածի օգտատերերը 12 օրվա ընթացքում ստանալու են ծանուցում՝ անվճար երաժշտություն, տեսահոլովակ, գրքեր կամ այլ ծրագրեր ներբեռբելու համար: Յուրաքանչյուր հատուկ առաջարկ գործում է 24 ժամ:
12 Days of Christmas հավելվածը համատեղելի է iPhone 3GS, iPhone 4, iPhone 4S սմարթֆոնների, iPod touch երրորդ և չորրորդ մեդիափլեերի, ինչպես նաև iPad և iPad 2 պլանշետների համար:
Սակայն անվճար կոնտնետը կարող են ներբեռնել նաև նոթբուքերի տերերը, դրա համար բավական է բաժանորդագրվել iTunes Store-ի կայքում:
Apple-ը մեկ անգամ չէ, որ օգտատերերին տրամադրում է անվճար կոնտենտ` ժամանակային առումով սահմանափակ հատուկ առաջարկի ֆորմատով:








































