Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1849թ. այս օրը Կ. Պոլսում ծնվեց մեծահամբավ դերասան Պետրոս Ադամյանը. (պատմություն)

1849թ. այս օրը Կ. Պոլսում ծնվեց մեծահամբավ դերասան Պետրոս Ադամյանը:

Դերասան Պետրոս Ադամյանը ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր և ամենախոշոր ողբերգակը:

Պետրոս Ադամյանն ուսանել է Ղալաթիայի Սուրբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում, մասնավոր սովորել է լատիներեն, իտալերեն և ֆրանսերեն: Դեռևս 16 տարեկան՝ նա երկբառանոց մի դերով հանդես է եկել «Արևելյան թատրոնում»՝ Է. Վիկտորի «Գուլիելմոս աշխարհակալ» պիեսի բեմադրության մեջ, և արժանացել խրախուսանքի: 1867 թ-ից արդեն նույն թատրոնի դերասան էր:

1870 թ-ից գործել է ռեժիսոր և դերասան Թոմաս Ֆասուլաճյանի, 1872–75 թթ-ին՝ Պետրոս Մաղաքյանի դերասանախմբերում: 1877–78 թթ-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ հանդես է եկել Միքայել Նալբանդյանի և Ռափայել Պատկանյանի ազատասիրական բանաստեղծություններով: 1879 թ-ին հրավիրվել է Թիֆլիս:

Թիֆլիսյան տարիները դարձակետային են եղել նրա ստեղծագործական կյանքում: Հաջողությամբ հանդես է եկել Ժադովի (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Չացկու (Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կորրադոյի (Պաոլո Ջակոմետտի «Ոճրագործի ընտանիքը»), Միքայելի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլ դերակատարումներով: Հյուրախաղերով շրջագայել է Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Նոր Նախիջևանում: 1883–85 թթ-ին խաղացել է Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կիևում, Խարկովում, Բաքվում և այլուր, ձեռք բերել մեծ համբավ: Հայերեն, երբեմն նաև ֆրանսերեն է խաղացել Արբենինի (Միխայիլ Լերմոնտովի «Դիմակահանդես»), Համլետի, Օթելլոյի (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ», «Օթելլո») և այլ դերեր:

Ռուսական մամուլն Ադամյանին համեմատել է իտալացի հռչակավոր դերասաններ Թոմազո Սալվինիի և Էռնեստո Ռոսսիի հետ: 1887–88 թթ-ին կրկին շրջագայելով Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ վերադարձել է Կոստանդնուպոլիս, խաղացել Օթելլո, Կորրադո, Ուրիել (Կարլ Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Քին (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին»): Մեծ ողբերգակն Օթելլոյի կերպարը ներկայացրել է որպես զորեղ մտքի տեր մարդու և մեծ զորավարի, վեր հանել անսահման սիրող ու խաբված մարդու ողբերգությունը: Համլետի դերակատարումն Ադամյանի գլուխգործոցն է. նա կերտել է տառապող մարդու, բռնակալության և կեղծիքի դեմ պայքարող անհատի կերպարը: Վերջին անգամ բեմ է բարձրացել 1889 թ-ին Կոստանդնուպոլսում:

Ադամյանն ունեցել է արվեստի ինքնատիպ լեզու, հրաշալի ձայն, դերասանականհղկված տեխնիկա: Հանդես է եկել նաև ասմունքով, գրել է բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական և գրաֆիկական գործեր: 1887 թ-ին Թիֆլիսում լույս է տեսել նրա «Շեքսպիր և յուր Համլետ ողբերգության աղբյուրն ու քննադատությունները» գիրքը:

1956 թ-ին Երևանում հրատարակվել է նրա «Երկերի» (բանաստեղծություններ, անտիպ բանաստեղծություններ, արձակ էջեր, քննադատություն, թարգմանություն) ժողովածուն: Մեծ դերասանն անջնջելի հետք է թողել հայ մշակույթի պատմության մեջ:

Ադամյանը մահացել է անբուժելի հիվանդությունից՝ նյութական ծանր կացության մեջ: Աճյունն ամփոփված է Կոստանդնուպոլսի Շիշլիի հայկական գերեզմանատանը:

Հալեպում գործում է «Ադամյան» թատերախումբը, Ադամյանի անունով է կոչվել Թբիլիսիի հայկական թատրոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում