Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Իշխանությունը կուլ է տալիս

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Արագածոտնի մարզում, հանդիպելով զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ, հայտարարել է, որ հայկական բանակի հիմնական և անգնահատելի ռեսուրսը մնում է մարդը, և որ հայ զինվորի երակներով հոսող արյունը հազար անգամ ավելի թանկ է, քան խողովակներով հոսող ադրբեջանական նավթը:

Կասկած չկա, որ Սեյրան Օհանյանն այդ խոսքերը ասում է համոզմունքով, բայց դրանք լսելուց հետո հարց է առաջանում, թե ինչու նա նույն համոզմունքով չի գործում: Այսինքն, հետևելով նախարարի գործին, նրա իսկ խոսքերը դրվում են կասկածի տակ: Այլապես հնարավոր չէ հասկանալ, թե ինչու է հայկական բանակում ջրի նման հոսում հայ զինվորի արյունը, և մենք մեկը մեկի հետևից մեր իսկ զինվորների ու սպաների ձեռքով կորցնում ենք հայ երիտասարդներին, իսկ պաշտպանության նախարարությունն այս ամենի համար մեղավորներին պատժելու փոխարեն մեղադրում է այս ամենի մասին ահազանգող հասարակությանը: Երբ մենք տեսնում ենք բանակում կատարվող ողբերգական սպանությունների կամ ինքնասպանությունների հանդեպ պաշտպանական գերատեսչության վերաբերմունքը, ապա, մեղմ ասած, անհասկանալի է դառնում այն, ինչ նախարարի շուրթերից լսում ենք հայ զինվորի կյանքի արժեքի մասին:

Խոսքերի և գործերի միջև կա ակնհայտ տարբերություն, իսկ թե ինչով է պայմանավորված այդ տարբերությունը, դժվար է ասել: Երևի նրանով, որ ընդհանուր առմամբ՝ մարդկային կյանքն արժևորելով հանդերձ, «Հայաստանի իշխանություն» ասվածը շարունակում է այդ կյանքից ավելի արժևորել իշխանական դիրքերը: Պարզապես այդ մասին ընդունված չէ խոսել, քանի որ այդ ամենը, այսինքն իշխանական դիրքերի արժևորումը «մրցակցությունից» դուրս է, դրա մասին կարիք չկա խոսել, որովհետև իշխանությունն ինչն էլ արժևորի հրապարակայնորեն, պետք է բոլորը ինքնըստինքյան իմանան, որ այդ ամենն արժեքավոր են միայն իշխանության արժեքից հետո: Միայն այդ դասակարգման դեպքում է հնարավոր, որ իշխանության խոսքն ու հրապարակային գործը, այդ թվում՝ բանակում, այդպես տարբերվեն իրարից:

Բանակում մարդու արժեքը բարձրացնելուն միտված իրական քայլերը երկրորդ պլան կմղեն իշխանության արժեքը, որին այսօր ծառայում են Հայաստանի զինված ուժերը՝ հանդիսանալով ընտրակեղծարարության, իշխանական վերարտադրության հիմնական գործիքներից մեկը: Իսկ քանի որ իշխանությունը Հայաստանի իշխող դասակարգում գերագույն արժեք է, որևէ այլ համակարգում մարդու արժեքի առաջ մղման մասին մտածելն իզուր է, որովհետև մարդն ու իշխանությունը միմյանց հետ անհամատեղելի արժեքներ պետք է լինեն, քանի որ երբ դրանք դառնում են համատեղելի արժեքներ՝ դուրս գալով օբյեկտի ու սուբյեկտի փոխհարաբերությունից և հարաբերվելով հավասարը հավասարի հետ, իշխանությունը պարզապես կուլ է տալիս մարդուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում