Աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը 2011 թվականին իրեն ցույց տված աջակցության համար իր երկրպագուներին շնորհակալություն հայտնեց.
«Ցույց տված աջակցության համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներիս: Այն ինձ օգնեց հասնելու հաջողությունների և հաղթահարել դժվարությունները: Անհամբերությամբ սպասում եմ նոր մրցաշրջանի մեկնարկին, որպեսզի շարունակեմ ուրախացնել ձեզ: Բոլոր երկրպագուներիս շնորհակալություն եմ հայտնում բազմաթիվ նվերների և նամակների համար: Շնորհավոր Սուրբ ծնունդ»,- «Մեծ սաղավարտ»-ի մրցաշարերի 16-ակի հաղթողը գրել է Twitter-ի իր էջում:









































