Սցենարի վարպետության Cinemotion դպրոցը ներկայացրել է 2011 թվականի ռուս ամենաբարձր վարձատրվող դերասանների անունները:
Ինչպես գրում է mignews.com-ը, ցուցակի առաջին տեղում է Կոնստանտին Խաբենսկին, ով այս տարի նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում: Cinemotion-ի տվյալներով՝ դերասանը ստանում է 7 հազար դոլար՝ նկարահանման մեկ օրվա համար:
Երկրորդ տեղը զբաղեցնում են Սերգեյ Գարմաշը, Դմիտրի Դյուժևը և Մարատ Բաշարովը: Երրորդ տեղում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ են` Սվետլանա Խոդչենկովը և Նոնա Գրիշաևան: Նկարահանման յուրաքանչյուր օրվա համար նրանց վճարում են 4 հազար դոլար: