Ինչպես գրում է Glendale News-Press-ը, Լոս Անջելեսում երկու անգամ աճել են հայատյացության, 50%-ով՝ հակասեմականության հողի վրա կատարվող հանցագործությունները: Այլատյացության մյուս դրսևորումները կրճատվել են:
Մարդկային հարաբերությունների Լոս Անջելեսի տարածքային հանձնաժողովը հայտարարել է, որ այլատյացության հանցագործությունները 2009 թ. 580-ն էին, դա 21%-ով պակաս է, քան 2008 թ.:
Ըստ կազմակերպության գործադիր տնօրենի՝ սա վերջին տասը տարվա մեջ երկրորդ ամենացածր արդյունքն է: Սան Ֆերնանդո և Գլենդել շրջաններում կատարվել է 148 հանցագործություն: Հայատյացության հանցագործությունները 2008 թվի 8-ից 2009 թվին աճել են մինչև 16-ը:
Հայ դատի Ամերիկայի գրասենյակի Գլենդելի մասնաճյուղի համանախագահ Լեոնարդ Մանուկյանը հայտնել է, որ անգրագիտությունը սովորաբար դառնում է բռնությունների պատճառ: «Ես կարծում եմ, որ հանցագործությունների պատճառը սովորաբար այն է, որ համայնքները չգիտեն մեկը մյուսին՝ անտեսելով միմյանց գոյությունն ու որակները»,- ավելացրել է նա:
Բոլոր հանցագործությունները կատարվել են 25 տարեկանից ցածրերի մոտ, ինչը նշանակում է, որ հենց կրթության բացակայությունն է սրա պատճառը: «Մենք կարիք ունենք սովորեցնելու մեր երեխաներին չատել մեկը մյուսին»,- ասում է այլատյացության դեմ պայքարող կազմակերպություններից մեկի անդամ Ամանդա Սյոևսկինդը: «Մենք կարող ենք դադարեցնել սա: Դա կրթության խնդիր է»: