La Parisen-ը տեղեկացնում է, որ «Միլան»-ի և «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մոտ ժամանակներս կգլխավորի ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Հանդեսը նաև տեղեկացնում է, որ իտալացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված կլինի մինչև 2014 թվականի հունիս: Ներկայումս Անչելոտտին իր ընտանիքի հետ գտնվում է Փարիզում:
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկատվություն, որ «ՊՍԺ»-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Կակային և այդ տրանսֆերի կայացման համար պատրաստ է իսպանական ակումբին 30 մլն եվրո առաջարկել: Այսպիսով` Կական և Անչելոտտին կարող են կրկին հանդիպել, սակայն այս անգամ արդեն Փարիզում:








































