Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայ ազգային կոնգրեսից կոմպլեքսավորվածները

Այսօր «Դե ֆակտո» ակումբում հյուրընկալվել էին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, ովքեր իրենց հիմնական քննադատությունը առավելապես ուղղեցին Հայ ազգային կոնգրեսին, ոչ թե գործող իշխանությանը:
Խոսելով 2012 թ. խորհրդարանական ընտրությունների համար նախընտրական դաշինքների, միավորումների ստեղծման հնարավորությունների և սպասելիքների մասին՝ Ս.Սաֆարյանը նշեց. «Դեռևս վաղ է խոսել դրա մասին: Դաշինքը, միավորումը նպատակ չէ, դա միջոց է՝ հասնելու քո ծրագրերին: Դաշինքները միշտ չէ, որ կարող են ուժեղացնել, թեպետ միշտ ընդունված է ավելի շատ լավատեսորեն նայել դրանց, որպես ուժեղացնող գործիք, եթե քո ռեսուրսները միայնակ բավարար չեն դրան: Մենք քաղաքական դաշտի այն ուժերից ենք, որը միշտ փորձել է միավորել, կամրջել և ավելի լայն տրամագծով համագործակցություն փնտրել: Կարծում ենք, մեր սկզբունքներին չենք դավաճանի նաև այս անգամ: Բայց «Ժառանգությունը», չեմ կարծում, որ այդպես սևեռված կմնա մի բանի վրա, որը բավական դժվար իրականացնելի է»:
Ս. Սաֆարյանին լրացրեց «Ժառանգության» փոխնախագահ Ռ.Հակոբյանը. «Ընդդիմությունն այսօր լուրջ պրոբլեմներ ունի, ցավոք, ընդդիմությունը որդեգրել է խաղի այնպիսի կանոններ, որ այսօր կան հենց իշխանական դաշտում: Իշխանական կոալիցիան անթաքույց տոտալիտար հակումներով է առաջնորդվում. խնդիրը հետևյալն է, որ` կոալիցիան պետք է ենթարկվի հանրապետական մեծամասնությանը, պետք է անվերապահ ընդունի, որ միակ թեկնածուն իշխանական դաշտից լինելու է Սերժ Սարգսյանը և միակ հեգեմոնը ապագա խորհրդարանում լինելու է Հանրապետական կուսակցությունը, և նրանք, ովքեր չեն համաձայնվելու, կպատժվեն, և սա ասվում է անթաքույց»: Ապա Ռ. Հակոբյանը հավելեց. «Ցավոք, խաղի նույն կանոնները այսօր ընդդիմադիր դաշտում են, և հիմնականում այստեղ ՀԱԿ-ի գործոնն է. լինելով ընդդիմադիր դաշտի կարևոր ուժերից մեկը՝ ՀԱԿ-ը նույնն է անում, ինչ իշխանական դաշտում է: ՀԱԿ-ն ի՞նչ է ասում: Միակ այլընտրանքը այսօրվա իշխանությանը, այսօրվա նախագահին Լևոն Տեր-Պետրոսյանն է, միակ հեգեմոն ուժը ապագա խորհրդարանում պետք է լինի ՀԱԿ-ը, և ընդդիմադիր դաշտում բոլոր նրանք, ովքեր չեն ենթարկվում այս խաղի կանոններին, այսինքն` չեն գործելու իրենց ենթակայության տակ, հայտարարվում են ընդդիմությունից դուրս, պիտակավորվում են, ինչը շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ: Նախ՝ թույլ չի տալիս, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի, և երկրորդ` անուղղակիորեն այսօրվա իշխանությունը մնում է առանց այլընտրանքի: Այսինքն՝ ստացվում է այսպես` կա՛մ Լևոն Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ-ը, կա՛մ այսօրվա իշխանությունները: Սա ամենավտանգավորն է, որը թույլ չի տալիս ընդդիմադիր դաշտը համախմբել»: Ռ. Հակոբյանը նկատեց նաև. «Ժառանգությունը» գրեթե չի պատասխանում այն լուտանքներին, այն պիտակավորումներին, որ արվում են ՀԱԿ-ի կողմից, բայց մյուս կողմից դիտում ենք, որ ընդդիմության այսօրվա թիվ մեկ խնդիրը իսկապես համագործակցության այն դաշտը ստեղծելն է, որը կարող է իշխանափոխությունը դարձնել ոչ թե դեկլարատիվ հայտարարություն, ինչպես միշտ արվում է, այլ՝ ռեալ: Այդ համագործակցության արդյունքում է, որ մենք կարող ենք խոսել ռեալ իշխանափոխության մասին»:
Ս. Սաֆարյանը հարկ համարեց լրացնել Ռ. Հակոբյանին. «Եթե այսպես շարունակվի, ապա անթաքույց է, որ նախընտրական հիմնական կոնֆլիկտը լինելու է ոչ թե ընդդիմության և իշխանության միջև, այլ` իշխանության ներսում և ընդդիմության ներսում: Այսինքն՝ սա այն է, ինչը իշխանությունը փորձել է բեմականացնել մի քանի անգամ` կոալիցիայի ներսում ստեղծելով պատրանքը ԲՀԿ-ՀՀԿ ձևաչափում, որպեսզի քաղաքական դաշտի հիմնական կոնֆլիկտը լինի այս առանցքով: Շոշափելի վտանգներ կան, որ նույնը կարող է լինել ընդդիմության դաշտում: Այս դեպքում պետք է ուղղակի ասել, որ 2012-ի խորհրդարանական ընտրությունները կարող են վերածվել սոսկ հիասթափության, ինչպես եղավ 2007-ին»: Ապա Ս. Սաֆարյանը նշեց, որ դաշինքներ կազմում են այն քաղաքական ուժերը, որոնք ծրագրային, գաղափարախոսական, աշխարհայացքային մոտեցումներով առնվազն լուրջ ընդհանրություններ ունեն. «Ես ցավով պիտի ասեմ, բայց իրականության մեջ ես չեմ կարող քաղաքական ուժերին, այդ թվում՝ և ընդդիմադիր, համարել ժողովրդավարության առաջամարտիկներ, եթե նրանց հեռուստաընկերությունները, եթե նրանց թերթերը իրենց էջերի 99 տոկոսը նվիրում են իրենց, մեկ տոկոսը ուրիշներին: Ես չեմ կարող այսպիսի լուրջ ազդանշանը չընկալել և չհասկանալ` որ եթե ես նրանց հետ գամ իշխանության` նրանք նույնը անելու են ազգային հարստության հետ: Եթե մարդիկ անգամ խոսքի իրավունքի առումով, ինքնաներկայացման առումով նման խնդիր ունեն, երբ իրենց ռեսուրսների 90 տոկոսը պետք է ծառայի իրենց, ապա ես չեմ հավատա քաղաքական ուժին, որը ժողովրդավարություն է բերում երկրում»:
«Առաջին լրատվական»-ի հարցին` թե ինչպե՞ս չի Հայ ազգային կոնգրեսը «թույլ տալիս, որ ընդդիմադիր դաշտը համախմբվի», երբ Կոնգրեսի առաջնորդը բազմիցս է հայտարարել, որ պատրաստ են համագործակցության, և ցանկացած ուժ ազատ է գրավել հարթակը, ապա հարց ուղղեցինք, թե ի՞նչն է խանգարում «Ժառանգությանը», օրինակ, բազմահազարանոց հանրահավաք հրավիրել և ապացուցել, որ ինքն է միակ ընդդիմությունը: Ռ. Հակոբյանը պատասխանեց. «Ես չասացի, որ թույլ չի տալիս, որովհետև չի կարող որևէ ուժ թույլ չտալ «Ժառանգության» գործունեությանը: Ես ասում եմ` տոտալիտար, ամբողջատիրական միտումը: Իսկ ինչ վերաբերում է, որ մշտապես ելույթ են ունեցել, ասեմ, որ այսօր գեղեցիկ ելույթների շքերթ կա հանրապետությունում: Գեղեցիկ խոսքեր են… Նախ` «եկեք միացեք մեր նախաձեռնությանը», այսպիսի ձևակերպում «Ժառանգությունը» երբեք չի տվել: Նորմալ, քաղաքական ուժը, որը չունի ամբիցիա՝ ընդգծելու իր լիդերությունը, նման ձևակերպմամբ հանդես չի գա: Այս առնչությամբ դեռևս մեկ տարի առաջ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց ընդհանուր օրակարգ ձևակերպելու և կլոր սեղան անցկացնելու մասին, որը ոչ թե «Ժառանգության» նախաձեռնությունն էր, այլ նախաձեռնություն բոլոր ուժերի կողմից, և ուղղակիորեն մերժվեց հենց Կոնգրեսի կողմից: Ասվեց` եկեք միասին ձևավորենք ընդհանուր օրակարգ: Մյուսը ընտրական օրենսգրքի հետ էր կապված. մենք նաև առաջարկեցինք միասին ամբողջ գործընթացը անցկացնել, բայց նրանք ասացին, թե դա իշխանության ջրաղացին ջուր լցնել է` մտնել այս օրենքի պայքարի մեջ, սակայն ընդամենը երկու օր հետո իրենք իրենց սկզբունքային դիրքորոշումները ուղարկեցին Վենետիկի հանձնաժողով, ԵԱՀԿ կառույցներ»: Ռ. Հակոբյանը նաև շեշտեց, որ` «վերջին շրջանում ՀԱԿ-ի բառամթերքում հիմնական քննադատությունը ուղղված է ընդդիմությանը»: Նա նշեց. «Եթե մի կողմից ասվում է` եկեք միասին առաջ գնանք, բայց ամբողջ մամուլը, բոլոր քաղաքական միջոցառումները հիմնականում լցված են ընդդիմության և մասնավորապես «Ժառանգության» հասցեին լուտանքներով, չեմ կարծում, թե հնարավոր չէ տեսնել խոսքի և գործի հակասությունը»: Ռ.Հակոբյանը վերջում շեշտեց, որ այսօր իրականությունը փոխելու հիմնական միջոցը «անկեղծ ընդդիմության համագործակցությունն է» և որ «ուրիշ ճանապարհ չկա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում