Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Ֆրանսիայի ԱԺ որոշումը «դրական ազդեցություն» չի ունենա. Դ. Շահնազարյան

ՀԱԿ ղեկավար ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի կարծիքով` Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի ընդունումը օգտակար չէր Հայաստանի համար:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շահնազարյանը թվարկել է այն չափանիշները, որոնցով ինքը գնահատում է արտաքին քաղաքական ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների օգտակարությունը` ազգային շահերի տեսանկյունից. «Ի՞նչ ազդեցություն դա կունենա Հայաստանի Հանրապետության վրա, Հայաստանի պետականության վրա, Հայաստանի Հանրապետության անվտանգության վրա և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության եւ նրանց կենսամակարդակի: Տվյալ դեպքում որևէ դրական ազդեցություն բոլոր իմ այս նշած չափանիշներով ես չեմ տեսնում»:

Ավելին, ընդդիմադիր գործիչը կարծում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովի այս որոշման հետևանքով ավելի կմեծանա տարածաշրջանային լարվածությունը. «Է’լ ավելի փխրուն է դարձնում տարածաշրջանային անվտանգությունը,և նորանոր խնդիրներ է ստեղծում մեր պետության և մեր քաղաքացիների համար: Ժամանակն է, որ զգացմունքային այդ մոտեցումներից մենք լուրջ մոտեցումներ որդեգրենք և առաջնորդվենք առաջին հերթին հենց այն չափանիշներով, որ ես նշեցի»:

Հարցին` մի՞թե դրական չէ Ցեղասպանության ժխտման քրեականացման բուն փաստը և արդյո՞ք այդպիսով չի ակտիվանա Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը, Շահնազարյանը արձագանքել է. «Ես միշտ էլ համարել եմ կոպիտ սխալ, երբ Ցեղասպանության միջազգային ճանաչումը դրվել է Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակների հիմքում: Դա դրվեց 1998-ից և դա միայն ու միայն վնաս է բերել թե’ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, թե’ պետականությանը»:

Ֆրանսիայի ԱԺ-ի որոշումը նա հակված է դիտարկել այդ երկրում կայանալիք ընտրությունների համապատկերում. «Վստահ եմ, որ այդ որոշումը ամբողջապես տեղավորվում է Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջիկա տրամաբանության մեջ: Ակնհայտ է, որ բոլոր պետությունները, մասնավորապես, նաև Ֆրանսիան, առաջին հերթին հետապնդում են իրենց ազգային շահերը: Երկրորդը. ակնհայտ է, որ այս որոշումը Ֆրանսիայի Սենատ չի հասնի մինչև ընտրությունները, քննարկման չի դրվի: Ընտրություններից հետո էլ ինչ ճակատագիր կունենա, շատ ու շատ մեծ հարցականի տակ է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում