2010 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործել է 622 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 327-ը` մանկապարտեզ, 284-ը` մսուր-մանկապարտեզ, 8-ը` դպրոց-մանկապարտեզ, 3-ը` մսուր: ՆԴՀ-ների ընդհանուր քանակից 594-ը համայնքային ենթակայության է, 5-ը` գերատեսչական և 23-ը` ոչ պետական: Երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում կազմել է 24.3%, քաղաքային համայնքներում` 31.5%, գյուղական համայնքներում` 11.7%: Մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 24 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը` 77.4%: Միջին հաշվով մեկ ՆԴՀ հաճախել է 87 երեխա: Միջին հաշվով մեկ մանկավարժին բաժին է ընկել 10 երեխա: