ИТАР-ТАСС.-ի փոխանցմամբ, Իրանը քաղաքացիական ինքնաթիռների գնման շուրջ բանակցում է ռուսական կողմի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքային զարգացման նախարար Ալի Նիկզադը։
Վերջինս նշել է. «Մենք Ռուսաստանից ինքնաթիռներ կգնենք Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հավանությունը ստանալուց հետո։ Ավիատեխնիկան պետք է համապատասխանի իրանական կլիմայական պայմաններում շահագործմանը։
Ռուսական Туполев և Сухой ընկերությունների ինքնաթիռները լիովին համապատասխանում են Իրանին։ Ընդ որում` խոսքը ոչ միայն դրանց ինքնարժեքի, այլև՝ կարճաժամկետ (1-2 ժամանոց) թռիչքներ իրագործելու մասին է»։
Նշվում է, որ ներկայումս Իրանի ավիապարկում առկա ինքնաթիռները հիմնականում սպառել են իրենց, ինչի համար էլ առաջացել է ավիապարկի թարմացման խնդիրը։
Հիշեցնենք, որ այս տարեսկզբին Իրանի իշխանությունները տեղի ավիաընկերություններին արգելել էին շահագործել ռուսական և խորհրդային արտադրության Ту-154 ինքնաթիռներ։








































